Իրադարձային
-ից
-ը
20:22 • 13.11.23Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմատենչ քաղաքականությանըՆորին Սրբությունն անդրադարձ կատարեց տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում առկա հակամարտություններին՝ դրանց հանգուցալուծման ու խաղաղության հաստատման գործում կարևոր նկատելով նաև միջկրոնական երկխոսությունը։
19:59 • 13.11.23Արարատ Միրզոյանը Լոնդոնում մասնակցել է ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացմանը․ այն ձեռք էր բերվել 8 միլիարդ դրամով (տեսանյութ, լուսանկարներ)Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել, որով նախատեսվում էր Լոնդոն քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով ՀՀ ԱԳՆ-ն պահուստային ֆոնդից հատկացնել 16,670,800 ֆունտ ստերլինգ (8 միլիարդ դրամ):
19:57 • 13.11.23ԱՄՆ-ն մտադիր չէ նպաստել Գազայի հատվածում կրակի դադարեցմանը․ ՌԴ ԱՀԾՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի աջակցությամբ, չի պլանավորում թույլ տալ Գազայի հատվածում հրադադարի հաստատում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍը հղում անելով ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությանը։ «Համա
19:19 • 13.11.23Իրանում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև ՀայաստանումԵրկրաշարժը զգացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
19:04 • 13.11.23Ուկրաինան ԵՄ-ի առաջնահերթությունն է. ԲորելԵՄ Խորհրդի նիստից հետո ես աշխատում եմ անվտանգության ոլորտում մեր ապագա պարտավորությունների վրա
18:46 • 13.11.23Անհայտ անձինք ներկել են Նուռնուս համայնքում գտնվող «Քանդակ արձագանք» նորահայտ հուշարձանըՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն կատարվածը բացահայտելու համար:
18:34 • 13.11.23Սուրեն Պապիկյանը ԱՄԷ-ում մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ)Հանդիսավոր արարողությունից հետո պաշտպանության նախարարն այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին:
18:23 • 13.11.23Քննարկվել է Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքների ընթացքըԱնդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի տարածքներում իրականացված ուսումնասիրություններին, առաջիկայում նախատեսվող քայլերին, մասնավորապես, Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանը, կլաստերների ֆունկցիոնալության ապահովմանը, ենթակառուցվածքներին և այլ հարցերի:
17:53 • 13.11.23ՄԻՊ-ը ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանի հետ անդրադարձել է ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերիՆերկայումս շարունակվում են փաստահավաք աշխատանքները, որոնց վերջնական արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ներպետական իրավասու մարմիններին և միջազգային դերակատարներին։
17:38 • 13.11.23ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը պետք է վերահաստատի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ԿոլոննաԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն Բրյուսելում պետք է քննարկեին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները, ինչպես նաեւ Եվրամիության աջակցությունը Երեւանին:
17:33 • 13.11.23Հրդեհ` Զառիթափ գյուղումՀրդեհը մեկուսացվել է ժամը 14։50-ին, մարվել՝ 15։16-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 36 քմ), վառելափայտ և քարածուխ (400 կգ)։
17:30 • 13.11.23Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի պաշտոնակցի հետՀեռախոսազանգի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները:
16:41 • 13.11.23Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Կեյտերինբուրգ սերվիս» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
16:05 • 13.11.23Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության հաստատությունը օգնություն է տրամադրել Տեղ համայնքում հաստատված արցախցիներինՕգնությունը ներառել է էլեկտրական տաքացուցիչներ, անկողնային և հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև հագուստ: Յուրաքանչյուր ընտանիք ստացել է մի տաքացուցիչ, իսկ մնացածն՝ ըստ անդամակազմի:
15:47 • 13.11.23ՀՀ-ի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայինները զորավարժություններ են անցկացրել ԱտտիկայումՎարժանքների ընթացքում իրականացվել են արագ արձագանքման մարտական հրաձգություններ, մշակվել են դիպուկահարային հրաձգության, փակ տարածքներում մարտերի տեխնիկան և մարտավարությունը, փոքր մասշտաբի զորավարժությունների պլանավորումն ու անցկացումը:
