Իրադարձային
-ից
-ը
00:32 • 14.11.23Գազայի հատվածում հիվանդանոցները պետք է պաշտպանված լինեն․ ԲայդենԲայդենի խոսքով՝ ջանքեր են գործադրվում պատանդների ազատ արձակմանը հասնելու նպատակով Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններում դադար անելու ուղղությամբ։
00:18 • 14.11.23Ուկրաինայի հինգ մարզում օդային տագնապ է հայտարարվելՀաղորդվում է, որ Դնեպրոպետրովսկի մարզում օդային տագնապի ազդանշանը հնչել է ժամը 21։35-ին (Երևանի ժամանակով՝ 22։35), իսկ ավելի ուշ օդային տագնապ է հայտարարվել նաև Պոլտավայի, Կիրովոգրադի, Նիկոլաևի և Խարկովի մարզերում։
00:01 • 14.11.23Իսրայելցի զինվորականները գրավել են Գազայի խորհրդարանի շենքըՊարբերականի տվյալներով՝ լուսանկարում է «Գոլանի» բրիգադի զինվորներն են, որոնք պաղեստինյան անկլավում են գործում ցամաքային գործողության շրջանակներում։
23:34 • 13.11.23Արարատի մարզում վթարի հետևանքով մահացել է Ազատի կացարանի հրդեհից զոհված զինվորներից մեկի հայրը․ Shamshyan.comԻնչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
23:18 • 13.11.23«ՄՏՍ Հայաստան»-ը ձեռք բերող ընկերությունը գրանցված է Կիպրոսում. սեփանակատերերն անհայտ են. Hetq.am«Նոֆալ հոլդինգ լիմիթիդ»-ը գրանցվել է 2022թ. ապրիլի 18-ին և 100% բաժնեմասով պատկանում է «Վայմթեդ լիմիթիդ»-ին (WIMTHED LIMITED):
22:59 • 13.11.23ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի նկատմամբ․ Իսրայելի պաշտպանության նախարարԱվելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել էր, որ Գազայի հատվածի հյուսիսում զգալի վնաս է հասցրել ՀԱՄԱՍ-ի գումարտակներին։ Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ անկլավի այդ հատվածում ՀԱՄԱՍ-ը, որպես կազմակերպված ռազմական կառույց, փաստացի դադարել է գոյություն ունենալ։
22:49 • 13.11.23ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Ինդոնեզիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերըՍաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր պարտականությունների ստանձման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել հայ-ինդոնեզական կապերի ամրապնդման գործում։
22:24 • 13.11.23Գեղարքունիքում հաշվառված արցախցի 921 դպրոցահասակ երեխաներից 894-ն արդեն հաճախում են հանրակրթական հաստատություններԳեղարքունիքում հաշվառված նախադրոցական տարիքի 389 երեխաներից մանկապարտեզներ են հաճախում 62-ը։
22:21 • 13.11.23ՀՀ-ն ունի քաղաքական կամք՝ գնալ խաղաղության ճանապարհով․ Հակոբ Արշակյանը՝ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահինՆոյեմբերի 13-ին պատվիրակության անդամները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղի հետ:
22:08 • 13.11.23ՔՊ վարչության նիստին քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր․ վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունիցՔննարկվել են Կուսակցության Վայոց ձորի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի, ինչպես նաև հաջորդ Քաղաքական ժողովի անցկացման հետ կապված հարցեր։
21:50 • 13.11.23Գազայի հատվածում 35 հիվանդանոցից 20-ը դադարել է գործել, քանի որ չկա վառելիք, ջուր և էլեկտրականություն․ Բորել«Մենք Գազային տրվող մարդասիրական օգնությունն ավելացրել ենք՝ հասցնելով 100 միլիոն եվրոյի, բայց այդ օգնությունը պետք է տեղ հասցվի: Իմաստ չունի այն հասցնել, եթե բեռնատարները չեն կարող ժամանել Գազա», - հավելել է նա:
21:41 • 13.11.23Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր, հայտնաբերվել են կրակված պարկուճներ, վնասված ավտոմեքենաներ․ Shamshyan.comԴեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, իսկ ժամեր անց Հ. Ստեփանյանը ահազանգել է ոստիկանության Դիլիջանի բաժին և հայտնել, որ «Գինետան» սեփականատեր Ա. Ներսիսյանը իր մի քանի ընկերների հետ ծեծի են ենթարկել իրեն և իր հետ եղած Ա. Մեսրոպյանին:
21:22 • 13.11.23Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 11,240-ի, վիրավորներինը՝ 29 հազարի«Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 11,240-ի, որից 4,630-ը երեխաներ են։ Վիրավորների թիվը հասել է 29 հազարի, որոնց ավելի քան 70%-ը երեխաներ են»,- ասված հաղորդագրության մեջ։
21:10 • 13.11.23Հրդեհ Սուրենավան գյուղում․ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը և մոտ 400 հակ անասնակերՊարզվել է, որ այրվում են գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքը և մոտակայքում պահեստավորած անասնակեր։
20:39 • 13.11.23Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ. ԲորելԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ԵՄ-ն իր անխտիր աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին եւ սատարում երկրի անվտանգությանը։
