Իրադարձային
-ից
-ը
10:04 • 11.11.23Առինջ գյուղում «Chevrolet Niva»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը․ կան տուժածներՓրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
00:05 • 11.11.23Արմեն Գրիգորյանը Չարլզ Ֆրիսի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակըԿողմերն անդրադարձել են ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին և քննարկել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:
23:52 • 10.11.23Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍտորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մուրմուրի քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Իլամ նահանգի Աբդանան քաղաքից՝ 30 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
23:32 • 10.11.2346 տարեկանում կյանքից հեռացել է Moschino նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դավիդե Ռենեն«Խոր վշտով և տխրությամբ Moschino-ն հայտնում է, որ 2023 թվականի նոյեմբերի 10-ին մահացել է Դավիդե Ռենեն»,- ասված է նորաձևության տան պաշտոնական ինստագրամյան էջում արված հրապարակման մեջ։
22:59 • 10.11.23Լրացուցիչ անցակետեր բացելու դեպքում ՄԱԿ-ը պատրաստ է մեծացնել Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների քանակը․ ԴյուժարիկՆերկայիս համակարգը շատ ծանր է այն առումով, որ բեռնատարները պետք է երկու ժամ գնան դեպի հարավ, որտեղ նրանք ստուգումներ են անցնում, իսկ հետո երկու ժամ հետ գան դեպի Ռաֆահ:
22:54 • 10.11.23Ես հիմա չեմ շնորհավորի վարչապետ Ղարիբաշվիլիին, պաշտոնապես կշնորհավորեմ, երբ Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի. Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը ողջունել է ԵՄ Հանձնաժողովի որոշումը, որով առաջարկվում է Եվրոպական խորհրդին թեկնածուի կարգավիճակ շնորհել Վրաստանին։
22:33 • 10.11.23ԱՄՆ-ին չի հաջողվի փրկել Իսրայելը․ Իրանի ԻՀՊԿ հրամանատարԻսրայելը չի կարող գոյատևել իր հանցավոր պատմությամբ, սա է դեպի նրա անկումն ու կործանումը տանող ճանապարհն է:
22:11 • 10.11.23Օդեսայում պայթյուններ են որոտացել․ լրատվամիջոցներՈւկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների տվյալներով՝ Օդեսայի մարզում օդային տագնապը հայտարարվել է Մոսկվայի ժամանակով ժամը 20։35-ին (Երևանի ժամանակով՝ 21։35) և հնչում է մինչ այս պահը։
21:51 • 10.11.23Գրանադայի հանդիպումից Ադրբեջանի նախագահի հրաժարվելը կապված չէր այլ հանգամանքների հետ, դա ընդամենն արդեն իսկ համաձայնեցված հարցի հասցեագրման խնդիր էր․ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանն ասել է, որ Գրանադայի հանդիպումն ու դրա ֆորմատը փաստացի համաձայնեցվել էր դեռևս 2023 թ.-ի հուլիսի 15-ին` Բրյուսելում, հետևաբար, այստեղ մեկ շաբաթ, կամ տասն օր, կամ նույնիսկ մեկ ամիս առաջվա պլանավորման հարց չէր։
20:55 • 10.11.23Գազայի հատվածի դպրոցներից մեկին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդՍա Իսրայելի պաշտպանության բանակի առաջին նմանատիպ հարձակումը չէ։ Նախորդ շաբաթ օրը իսրայելական բանակը հարվածներ էր հասցրել Ալ-Ֆահուրա դպրոցին, ինչի հետևանքով զոհվել էր 20 մարդ, վիրավորվել՝ 54-ը։
20:54 • 10.11.23Կստեղծվի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհուրդ․ ՄԻՊԱնահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել հաստատության գործունեության առաջնահերթություններին՝ ընդգծելով իր հաստատակամությունը` շարունակելու պայքարը անհանդուրժողականության, խտրականության և ատելության միջավայրի ու խոսքի դեմ:
20:23 • 10.11.23Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. ԽանինԶրուցակիցները քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
20:13 • 10.11.23ԱՄՆ-ն աջակցել է Հնդկաստանի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ դառնալու ցանկությանը«Միացյալ Նահանգները վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հնդկաստանի մշտական անդամակցությանը բարեփոխված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- ասված է հայտարարության մեջ:
20:09 • 10.11.23Սամվել Շահրամանյանը կհրավիրվի 44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովԱնդրանիկ Քոչարյանը նշեց՝ քննարկել և որոշել են Ջալալ Հարությունյանի և Արայիկ Հարությունյանի փոխարեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալ Արցախի վերջին նախագահից:
20:04 • 10.11.23«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը շահավետ կլինի ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև միջազգային առևտրի, կապի և կայունության համար․ վարչապետՀՀ վարչապետի կարծիքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը շահավետ կլինի ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև միջազգային առևտրի, կապի և կայունության համար։
