Իրադարձային
-ից
-ը
14:40 • 21.10.23Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը։
14:29 • 21.10.23Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն ԱդրբեջանինԱմերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) X-ի միկրոբլոգում գրառում է արել՝ կոչ անելով Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյքոբ Լյուին օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին։
14:23 • 21.10.23Կիպրոսում Իսրայելի դեսպանատան մոտակայքում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվելՀաղորդվում է, որ ոստիկանության աշխատակիցները դեսպանատնից մոտ 30 մետր հեռավորության վնա հայտնաբերել են ոչ մեծ մետաղյա առարկա, որը պարունակել է փոքր քանակությամբ պայթյունավտանգ նյութ։
14:07 • 21.10.23Քաղաքացին փորձել է նետվել Երևանի Կիևյան կամրջից․ ինքնասպանության փորձը կանխվել էԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
13:45 • 21.10.23«Ռաֆահ» անցակետով անցել է Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն մատակարարող 20 բեռնատար, ինչից հետո այն կրկին փակվել էՀիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռաֆահ» անցակետը բացվել է պաղեստինյան անկլավի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համար։
13:38 • 21.10.23Պենտագոնի ղեկավարը խոստացել է շարունակել ռազմական մատակարարումներն ՈւկրաինայինՆախարարները նաև քննարկել են նախորդ շաբաթ Բրյուսելում (Բելգիա) Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի (UDC) հանդիպման հաջող արդյունքները և Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:
13:10 • 21.10.23ԼՂ ներկայացուցչության շենքի դիմաց անկարգությունների կասկածանքով 10 անձ ձերբակալվել է. ՔԿՈստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրից մի խումբ անձինք տարվել են Ոստիկանության բաժին, ապա ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։
13:07 • 21.10.23Կրակոցներ՝ համար 18 երթուղին սպասարկող ավտոբուսի ուղղությամբ, վնասվել է հետևի ապակինՆաև մանրամասնեցին, որ վնասվել է ավտոբուսի հետևի ապակին, տուժածներ չկան: Ոստիկանությունում կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար:
12:55 • 21.10.23Շիրակի մարզում հայտնաբերվել են մարդկային կմախքների մասեր, գանգեր ու ոսկրային հատվածներ․ Shamshyan.com«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի 112 կմ հատվածում ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտանբերել են մարդու մարմնի մասեր, գանգեր, ոսկրային հատվածներ:
12:47 • 21.10.23Վիրավորում ստացած իսրայելցիների թիվը գերազանցել է 5 հազարըԱվելի վաղ Times of Israel պարբերականը հաղորդում էր 4,9 հազար տուժածի մասին։
12:33 • 21.10.23ՄԱԿ-ի ԱԽ-ն հոկտեմբերի 24-ին նիստ կգումարի մերձավորարևելյան կարգավորման հարցով«Երեքշաբթի տեղի կունենան բաց բանավեճեր Մերձավոր Արևելքի վերաբերյալ», - գրել է Պոլյանսկին՝ շեշտելով, որ խոսքը հերթական նիստի մասին է, որը նախատեսված էր ավելի վաղ։
12:19 • 21.10.23ԱՄՆ Արևմտյան թեմում տեղի է ունեցել հոգևորականների 3-րդ ժողովըԺողովին ներկա էին 36 հոգևորական և առաջնորդարանի ողջ աշխատակազմը։
12:07 • 21.10.23Մերձավոր Արևելքում հակամարտության սրման սկզբից ի վեր առնվազն 22 լրագրող է զոհվելՀամաձայն զեկույցի՝ զոհված 22 լրագրողից 18-ը պաղեստինցի են, երեքը՝ իսրայելցի, մեկը՝ լիբանանցի։ Բացի այդ, հակամարտության լուսաբանման ընթացքում լրատվամիջոցների 8 աշխատակից է վիրավորվել, իսկ 3-ը համարվում են անհետ կորած կամ կալանավորված։
11:51 • 21.10.23«Ռաֆահ» անցակետը բացվել է Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համարՆշվում է, որ Գազայի բնակիչների համար մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին բեռնատարները մտնում են Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով։
11:32 • 21.10.23Հրդեհ Վանաձորի Բազում թաղամասում․ այրվել է փայտե խորդանոցՀրդեհը մեկուսացվել է ժամը 01։14-ին, մարվել՝ 05։29-ին։ Այրվել են խորդանոցը և ներսում պահեստավորած շինարարական փայտանյութը (մոտ 10 խմ)։
