Իրադարձային
-ից
-ը
10:11 • 20.10.23Այն նշաձողը, որը դրված է ԶՈւ ատեստացիայի իրականացման գործընթացում, իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԿա՞ այս հարցում առաջ քայլ արձանագրելու հնարավորություն` այո´, իսկ կանե՞ն` չի երևում, համենայդեպս փորձադաշտի վերածված բանակում արդեն մեկ տարի է ատեստացիայի գործընթացը դադարներով ընթանում է, իսկ սպասված արդյունքը չկա:
10:08 • 20.10.23Իրանում երկրաշարժ է տեղի ունեցելՏարերքի էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից 46 կմ դեպի արևմուտք։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։
09:49 • 20.10.23Բանակային կորպուսի, զորամասի, վաշտի հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակnրդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք. գործն ուղարկվել է դատարանԱրդյունքում՝ հակառակորդն առանց դիմադրության ներխուժել է Հայաստանի ինքնաշխան տարածք և վերահսկողության տակ վերցրել մի շարք մարտական դիրքեր:
09:31 • 20.10.23Ադրբեջանի հատուկ ջոկատայինները Թուրքիայում զորավարժության են մասնակցելԶորավարժություններում կատարվել են ցատկեր պարաշյուտով, ոչնչացվել է պայմանական հակառակորդը, ապահովվել է տարածքի անվտանգությունը և մարդասիրական օգնություն է հասցվել քաղաքացիական անձանց
08:45 • 20.10.23Հրդեհ Նորամարգ գյուղում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճանՊարզվել է, որ հրդեհ է բռնկվել Նորամարգ գյուղի Ազատության փողոցի տներից մեկի տանիքում:
00:17 • 20.10.23Նոր Հաճնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 25-ամյա երիտասարդը դանակահարել է 31-ամյա և 32-ամյա համաքաղաքացիներին․ Shamshyan.comԿարճ ժամանակ անց ոստիկանները պարզել են, որ Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցում նշված անձանց և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Հայկ Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Հայկ Մ.-ն իր մոտ եղած դանակով մի քանի հարված է հասցրել տուժածներին:
23:57 • 19.10.23Անկարայում Իսրայելի դեսպանն ու այլ դիվանագետները լքել են Թուրքիան․ լրատվամիջոցներԴեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել տարածված լուրերը։
23:22 • 19.10.23Աթենքի եկեղեցիներից մեկում 24-ամյա երիտասարդ է ձերբակալվել․ նրա մոտ դանակ ու Ղուրան է հայտնաբերվել, իսկ ձերբակալության պահին նա բղավել է «Ալլահ աքբար»Տղամարդու արտասովոր վարքագիծը նկատել է եկեղեցու պահակը և դիմել ոստիկանություն։ Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, տղամարդը սկսել է դիմադրել ու բղավել «Ալլահ աքբար»։ Սիրիացու ուսապարկում ոստիկանները հայտնաբերել են դանակ ու Ղուրան։
22:49 • 19.10.23Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումը դատապարտող բանաձևըԲազմաթիվ պատգամավորներ հանդես եկան Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին։
22:34 • 19.10.23Գորիսում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ճանապարհամերձ հատվածով․ կա տուժածՊարզվել է, որ Երևանյան խճուղում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ճանապարհամերձ հատվածով (մոտ 10 մ):
22:25 • 19.10.23ՄԻՊ-ն ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրներըՊաշտպանը հատուկ անդրադարձել է ԼՂ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների քաղաքականությանը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից խոշտանգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերին:
22:22 • 19.10.23Գազայում փախստականների ճամբարի գնդակոծման հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել․ Պաղեստինի ՆԳՆ«Ջաբալիյա ճամբարի Անվար Ազիզ մզկիթի մերձակայքում գտնվող մի քանի տան գնդակոծման հետևանքով այս պահին կա 18 զոհ և տասնյակ վիրավորներ», - հայտնել են ՆԳՆ-ից:
22:07 • 19.10.23Մեծավանի միջնակարգ դպրոցում 65-ամյա պահակը սպառնում էր դանակահարել տնօրենին, գրադարանավարուհուն և մյուս պահակին․ Shamshyan.comՈստիկանները փորձել են նրա ձեռքից խլել դանակը, սակայն Անդրանիկ Ս.-ն դանակով հարվածել է քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վալերի Գ.-ի որովայնին, ապա դեպքի վայրից դիմել փախուստի:
21:39 • 19.10.23ՄԱԿ ՓԳՀ-ն պատրաստակամ է աջակցել հումանիտար հարցերում գործընկերների հետ Կառավարության փոխգործակցության ապահովմանըԶրուցակիցներն ընդգծել են առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման ուղղությամբ միջբաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կարևորությունը:
21:27 • 19.10.23Ռուս խաղաղապահները ԼՂ-ում 10 հենակետ են տեղակայել, որոնցից 5-ը՝ ադրբեջшնական կողմի հետ համատեղ. ՌԴ ՊՆՌուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
