Իրադարձային
-ից
-ը
23:32 • 25.09.23Այդ հայտարարությունն ամբողջովին հակասում է իրականությանը․ Ռուբեն Ռուբինյանը՝ ՌԴ ԱԳՆ-ի՝ ԼՂ-ում հայկական ԶՈւ-ի առկայության վերաբերյալ հայտարարության մասին2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակում գործեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա և օկուպացրեց որոշակի տարածքներ։ ՀԱՊԿ-ը՝ մի կառույց, որի պարտականությունն է պաշտպանել իր անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը, ոչ միայն չկատարեց իր պարտականությունը, այլև չֆիքսեց հարձակումը:
23:25 • 25.09.23Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծամասնության վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր․ ԱՀ ՄԻՊԱրցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
23:03 • 25.09.23ԱՄՆ ՄԶԳ-ն կհայտարարի ԼՂ-ից տեղшհանվածների համար լրացուցիչ հումանիտար աջակցության մասինՓաուերը նշեց, որ 2020 թվականից ԱՄՆ-ն ապահովել է հումանիտար օգնություն՝ սնունդ, բժշկական պարագաներ, երեխաների համար անհրաժեշտ միջոցներ և այլն:
22:38 • 25.09.23Ռուս խաղաղապահները ևս 70 մարդու են տարհանել ԼՂ Մարտունու շրջանից․ ՌԴ ՊՆ (տեսանյութ)Բացի այդ, անցած մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են 190 տոննա մարդասիրական բեռի, այդ թվում սննդի ու վառելիքի մատակարարումը ԼՂ խաղաղ բնակչությանը։
22:18 • 25.09.23Չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խախտվի ՀՀ ինքնիշխանությունը. Սամանթա ՓաուերԱՄՆ-ն ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը՝ ընդգծելով, որ դրանք անխախտելի սկզբունքներ են:
22:08 • 25.09.23Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը և կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Ալիևը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները, Ադրբեջանը պետք է կատարի այդ խոստումը»,-ասաց Փաուերը:
21:55 • 25.09.23Արցախում տnւժшծների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա․ ԱՀ ՄԻՊՀանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։
21:44 • 25.09.23Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում երեսները լվանում, խնդրում են պատշգամբից իրենց վրա սառը ջուր լցնել․ արցախցի լրագրողՀիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։
21:37 • 25.09.23ԼՂ-ից տեղшհանված անձանց Կոռնիձորից տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանն ավտոբուսներ է տրամադրելՀաղորդվում է, որ ավտոբուսներն այսօր՝ 21:00-ին մեկնել են դեպի Կոռնիձոր:
21:29 • 25.09.23Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «DAF» բեռնատարը և «VAZ»-ը․ կան տուժածներՓրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վարորդը և ուղևոր Վ․ Գ․-ն (ծնված 1936 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
21:23 • 25.09.23ԼՂ-ում nւժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրենՆա չնշեց, թե ԱՄՆ-ն ինչ գործիքներ կարող է կիրառել այս հանգամանքների համատեքստում՝ վստահեցնելով, որ իրենց տրամադրության ներքո ունեն բավականին գործիքներ: «Վաշինգտոնում շատ բարձր մակարդակում քննարկումներ ընթանում են, թե որոնք կլինեն համարժեք գործողություններ»,-նշեց նա
21:16 • 25.09.23Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ՌԴ ներքին գործերի նախարարությունների սերտ համագործակցությունըՊարոն Կոլոկոլցևն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին:
21:09 • 25.09.23Միջազգային կազմակերպությունները պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վիրшվnրված անձանց արագ ՀՀ հասցնելու համար․ Տիգրան ԱբրահամյանՍտեփանակերտ-Գորիս ցամաքային ճանապարհը սարսափելի ծանրաբեռնված է, կարելի է ասել` կիսականգնած և այնտեղով վիրավորներին հասցնելու հնարավորություն չկա:
21:03 • 25.09.23Ստեփանակերտում պшյթյnւնից տnւժшծ քաղաքացիներին բուժօգնություն են ցուցաբերում նաև ռուս խաղաղապահները (լուսանկարներ)Հաղորդվում է, որ առավել ծանր վիճակում գտնվողներին տեղափոխում են հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում։
20:51 • 25.09.23Նոր ակցիաներ՝ դասադուլ, «քշադուլ». Անդրանիկ Թևանյանը հայտնեց՝ ինչ է անելու վաղն ընդդիմությունըԱնդրանիկ Թևանյանը հայտնեց, որ վաղը 13:30-ին «քշադուլ» կանեն՝ 10 րոպեով կանջատեն մեքենաների շարժիչները և կմնան տեղում:
