Իրադարձային
-ից
-ը
10:30 • 23.09.23Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով. ադրբեջшնցիները մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին. Արտակ Բեգլարյան«Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ։ Այստեղ տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտումը»։
10:25 • 23.09.23Սեպտեմբերի 23-ից Ստեփանակերտում անվճար տաք սնունդ կտրամադրվի տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներինՍեպտեմբերի 23-ից Ստեփանակերտի «Նոյ» և «Նադեժդա» սրահներում ժամը 10:00-20:00 անվճար տաք սնունդ կտրամադրվի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներին:
09:57 • 23.09.23Արցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը. Տիգրան Աբրահամյան2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո մեկնարկեց պետականության և որպես դրա հիմնասյուն` զինված ուժերի կազմաքանդման գործընթացը, սակայն բանակն իր դիմադրողականության շնորհիվ դեռ որոշ ժամանակ իր խնդիրը կատարում էր:
09:48 • 23.09.23«Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում․ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկությանԱյսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։
09:36 • 23.09.23Արարատ Միրզոյանն ու ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակըՆախարար Միրզոյանը շեշտել է 9-ամսյա շրջափակման, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ հարձակման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման հրամայականը:
09:26 • 23.09.23Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. «Ժողովուրդ»Նրան կալանավորել էին ՊՆ հողատարածքների ապօրինի վաճառքի գործով: Ըստ էության, պարզ է, թե որն է Վաչագան Ղազարյանի ազատության գինը: Այս տարվա օգոստոսի 31-ին դատախազությունը հայտնեց, որ «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները վերադարձրեց Հայաստանի Հանրապետությանը։
23:59 • 22.09.23Աշխատանքներ են տարվում ծանր վիրшվnրում ստացած 30 մարդու Արցախից ՀՀ տեղափոխելու ուղղությամբ․ ԱՀ առողջապահության նախարարԻնչպես նշեց Թադևոսյանը, այսօր Մարտունիից վիրավորներ են բերել Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց, որտեղ կշարունակեն նրանց բուժումը, սակայն Արցախի ԱՆ-ն խնդիր ունի Մարտակերտից ծանր վիրավորում ստացածներին, ինչպես նաև մահացածների աճյունները տեղափոխելու հետ կապված։
23:34 • 22.09.2398 տարեկանում կյանքից հեռացել է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո ՆապոլիտանոնՆապոլիտանոն եղել է Իտալիայի Կոմունիստական կուսակցության անդամ և պատերազմի ժամանակ մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 2013 թվականին նա դարձել է Իտալիայի Հանրապետության պատմության մեջ առաջին վերընտրված նախագահը։
23:12 • 22.09.23Լևոն Քոչարյանը ձերբակալվեցԼևոն Քոչարյանը ձերբակալվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Առավոտյան ժամը 1200ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել Լ
22:54 • 22.09.23Մի թշնшմացրեք ժողովրդին ձեր դեմ, մենք նաև ձեզ համար ենք պայքարում. արցախցի կինը՝ ոստիկաններինՇուշեցի կնոջ խոսքով՝ Արցախում այսօր դարձյալ մարդիկ հույսով հայացքներն ուղղել են մայր Հայաստանին, սպասում են մեր բոլորի հայրենիքի փրկությանը։
22:33 • 22.09.23Նարեկ Մալյանը երկու ամսով կալանավորվեցՀիշեցնենք, որ Մալյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 20-ին։
22:22 • 22.09.23ՀՀ-ում Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներըՀանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությունը և տեղի է ունեցել մտքերի փոխանակում
22:16 • 22.09.23ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ․Դյուժարիկ«Ցանկացած խաղաղապահ առաքելության մասին որոշումները կայացվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից», - ասել է նա։
22:04 • 22.09.23Իշխանությունը պետք է կարողանա իրեն և պետությունը պաշտպանել․ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ կկրшկեն պետական շենքեր մտնող ցուցարարների վրաԵս ասում եմ՝ պետական ինստիտուտների պահպանությունը գտնվում է պետական ծառայության ներքո: Ես նախկինում էլ եմ ասել։ Եթե մտնեն պետական շենքեր, այդ պահպանության իրավասությունների մեջ է մտնում նաև շենքերի պաշտպանությունը։
21:47 • 22.09.23Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն, «Mazda»-ն և «VAZ»-ը․ կան տուժածներ, այդ թվում՝ երեխաՊարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 94-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Շ․ Ա․), «Mazda» (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1991 թ․) և «VAZ» (վարորդ՝ Գ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։
