Իրադարձային
-ից
-ը
21:31 • 22.09.23Շրջանառվող լուրերը, թե փաստաթղթեր են այրվում, իրականությանը չեն համապատասխանում, բնակիչներն աղբ են վառել․ Տեղեկատվական շտաբԱյս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից:
21:27 • 22.09.23Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված ավելի քան 150 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը․ ՀՀ ՄԻՊՊաշտպանի աջակցությամբ մի շարք դեպքերում ապահովվել է փաստաբանների մուտքը ոստիկանության տարբեր բաժիններ և քննչական մարմիններ՝ անձանց պաշտպանությունը ստանձնելու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտ իրավիճակներում երաշխավորվել է անձանց բժշկական օգնության իրավունքի իրացումը։
21:11 • 22.09.23Հավաքի ժամանակ ոստիկանների ուղղությամբ շիշ նետած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿՁեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նշված անձը, ով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ է, գտնվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին:
21:09 • 22.09.23Մեր գլխավոր խնդիրն իշխшնափոխnւթյունն է․ Անդրանիկ ԹևանյանՄեր գլխավոր խնդիրն իշխանափոխությունն է Աշխարհն այժմ նայում է այս հրապարակին և ուզում է հասկանալ՝ արդյո՞ք հայ ժողովուրդը կկարողանա սեփական ուժերով փոխել իրավիճակը։Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժա
20:55 • 22.09.23Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել (տեսանյութ, լուսանկարներ)Այս պահին ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ փակելու Մաշտոցի պողոտայի այդ հատվածը
20:35 • 22.09.23Ռազմшկան գործողությունների ընթացքում ադրբեջшնական ԶՈւ-ն հարվшծներ է հասցրել բնակելի շինություններին, մանկապարտեզներին, դպրոցներին․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ (լուսանկարներ)Կապի և տրանսպորտի բացակայության, ինչպես նաև Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհների արգելափակմամբ պայմանավորված՝ առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ ճշտել վնասի չափը։
20:24 • 22.09.23Հայաստանում ռազմшկան ինժեներական աշխատանքներին ներգրավված են հնդիկները, լավ կլիներ, որ արցախցիներն էլ մասնակցեին. Անդրանիկ ՔոչարյանՇատ ազնիվ կլիներ, որպեսզի գոնե Երևանի փողոցներում կանգնած այս երիտասարդությունը մասնակից լինի մեր Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանը։
20:06 • 22.09.23Մենք չենք պայքարում նրա համար, որ մեզնից մեկն իշխանություն լինի, այլ պայքարում ենք, որ առհասարակ Հայաստանն իշխանություն ունենա․ Իշխան ՍաղաթելյանՍաղաթելյանի խոսքով՝ Արցախը ցեղասպանության է ենթարկվում, մեր քույրերն ու եղբայրները ողբերգության և աղետի մեջ են։
19:41 • 22.09.23Արմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո ԿլաարինԶրուցակիցներն անդրադարձել են սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակմանը և ներկայիս հումանիտար ծանր իրավիճակին: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները:
19:38 • 22.09.23ԱԱԾ տնօրենին խնդրել եմ տեղեկացնել, ստուգվե՞լ են արդյոք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանց հնարավոր դավաճանական և/կամ լրտեսական գործունեությունը․ Մեսրոպ ԱռաքեյանԸստ այդ հարցազրույցների, ելույթների, գրառումների՝ այդ անձինք զբաղվում են քաղաքականությամբ և իրենց քաղաքական գործունեությունը կրում է գործակալական բնույթ։
19:30 • 22.09.23Ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է ԼՂ ՊԲ-ի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումըՀաղորդվում է, որ ՊԲ զենք-զինամթերքի հանձնումը տեղի է ունենում՝ ի կատարումն ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների։
19:11 • 22.09.23Հունգարիան հերքել է Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հшրձակման շուրջ ԵՄ հայտարարությունն արգելափակելու մասին լուրերըՃշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի քանի այլ մասնակից պետություններ մեկնաբանություններ և առաջարկություններ արեցին համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն համաձայնություն ձեռք չբերվեց, ուստի ԵՄ բարձր ներկայացուցիչը հրապարակեց հայտարարություն իր անունից։
18:50 • 22.09.23Հանրապետության հրապարակի հանրահավաքը (տեսանյութ)
18:32 • 22.09.23Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատար Հայաստանից Արցախ է անցելԱռայժմ հայտնի չէ, թե ինչ բեռ են դրանք տեղափոխում։
18:15 • 22.09.23«Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվելԴեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս երեք քրեական վարույթ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:
