Իրադարձային
-ից
-ը
14:14 • 22.06.26Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ՄախաչկալայումԳյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք կկատարի Մախաչկալայում։
14:11 • 22.06.26Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
13:14 • 22.06.26Երևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. Hetq.amՔաղաքապետարանի կողմից մանկապարտեզների ոչ բոլոր սաներին գրքեր նվիրելու մասին «Հետքին» պատմել են երեխաների ծնողներից մի քանիսը: Նրանք նշել են, որ խնդիրը ոչ թե նվերի առարկան է, այլ անհավասար, ոչ բոլորին ներառելու մոտեցումը: Եվ ըստ նրանց՝ տարօրինակ է, որ նման բան կատարվում է հենց երեխաների պաշտպանության օրը:
12:33 • 22.06.26Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման մասին լուրը հաստատված չէ. հորդորում ենք չտարածել. հայտարարությունԼուսանկարի իսկությունը, դրա ստեղծման ժամանակը, վայրը, ինչպես նաև ներկայացված իրադարձության համապատասխանությունը իրականությանը գտնվում են ստուգման փուլում։
11:59 • 22.06.26ՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըՍԴ-ն գործով որպես երրորդ անձ է ներգրավել նաև ՔՊ-ին։
11:33 • 22.06.26Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվելՀամաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը։
11:15 • 22.06.26Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքներըԱշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության 180, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
11:04 • 22.06.26Կատարի արդյունաբերական քաղաքներից մեկում պայթյnւն Է տեղի ունեցել. կան տnւժածներ և անhետ կnրածներ«Ռաս-Լաֆֆանի գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո առնվազն 54 մարդ տուժել է, 18-ը համարվում են անհետ կորած», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
10:59 • 22.06.26Երևանում «Tesla» է այրվելԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
10:20 • 22.06.26Ռուս դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պшտերազմի սկսվելու 85-ամյակիՍգո արարողությանը մասնակցել են 102-րդ ռուսական ռազմակայանի, ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության, բարեկամ երկրների դիվանագիտական առաքելությունների, հայկական պետական կառույցների, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
10:11 • 22.06.26ԱՄՆ-ը և Իրանը բանակցությունների ընթացքը վերահսկելու համար հատուկ հանձնաժողով կստեղծեն«Հիմնվելով փոխըմբռնման հուշագրի վրա՝ կողմերը պայմանավորվել են բարձր մակարդակի հանձնաժողով ստեղծել, որը միջնորդության գործընթացի նկատմամբ կիրականացնի քաղաքական վերահսկողություն», - ասված է հայտարարության մեջ։
10:04 • 22.06.26Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNNԱյս գումարը ներառում է օգտագործված զինամթերքի, ոչնչացված տեխնիկայի և ամերիկյան բազաներին հասցված վնասի արժեքը:
09:40 • 22.06.26Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտքԷպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
09:24 • 22.06.263 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
08:40 • 22.06.26Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժածՎթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
