ԱՄՆ-ը և Իրանը բանակցությունների ընթացքը վերահսկելու համար հատուկ հանձնաժողով կստեղծեն
Շվեյցարական Բյուրգենշտոկում անցկացվող քառակողմ խորհրդակցությունների մասնակից երկրները համաձայնեցրել են բանակցությունների ընթացքը վերահսկելու համար հատուկ հանձնաժողովի ստեղծումը, ենթադրվում է, որ պատվիրակությունների ղեկավարները պարբերաբար հաշվետվություն կներկայացնեն դրան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հիմնվելով փոխըմբռնման հուշագրի վրա՝ կողմերը պայմանավորվել են բարձր մակարդակի հանձնաժողով ստեղծել, որը միջնորդության գործընթացի նկատմամբ կիրականացնի քաղաքական վերահսկողություն։ Բանակցային խմբերի ղեկավարները կանոնավոր կերպով հաշվետվություն կներկայացնեն հանձնաժողովին և կղեկավարեն միջուկային հարցով, պատժամիջոցներով, ինչպես նաև վեճերի մոնիտորինգով և կարգավորմամբ զբաղվող աշխատանքային խմբերը՝ հուշագրի արդյունավետ կատարումն ապահովելու և այլ հարցեր լուծելու նպատակով», - ասված է Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ։










