Իրադարձային
-ից
-ը
12:59 • 23.09.23Արցախը հանձնողը Սյունիքն էլ է հանձնելու, Երևանն էլ․ իրազեկման քայլերթ՝ Երևանի փողոցներում (տեսանյութ)ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը երիտասարդներին դասադուլի կոչ արեց։ Նրա խոսքով՝ աշխատանքի կամ դասի չգնալով առանց կրթության կամ փողի չենք մնա, բայց կարող ենք առանց հայրենիք մնալ, քանի որ հայրենիքի կյանքը վտանգի տակ է։
12:32 • 23.09.23Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնшպետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը France24-ինՀիմա ո՞վ է ապահովելու այն մարդկանց իրավունքները, այն մարդկանց, որոնք երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, չեն խոսում ադրբեջաներեն, նորից եմ ասում՝ ինչպե՞ս է լինելու այդ գործընթացը։
11:54 • 23.09.23Իշխանությունները վախենում են, որ արցախցիների ներգաղթը կարող է հեղшփոխության բերել․ Սուրեն ՊետորսյանՍուրեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա համազգային պայքար է, նոր սկզիբ պետք է դնեն, կամ գնան վերջնական տապալման։
11:44 • 23.09.23Արձանագրվել է կիբերհшրձակումների զգալի աճ. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինելԹիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտների տեղեկատվական համակարգերը։
11:35 • 23.09.23Հայաստան է ժամանել սենատոր Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանըՍենատոր Փիթերսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Նա նաև կմեկնի Սյունիք՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները։
11:30 • 23.09.23Կվաստակե՞նք Արցախից ներողություն խնդրելու իրավունք․ Վահե ՀովհաննիսյանՆիկոլն ու իր իշխանությունը չպե՞տք է ներողություն խնդրեն այդ տղերքից։ Այս ամենը սկսվել է Նիկոլի «Արցախն Ադրբեջանի մաս է» հայտարարությունից հետո, ու նրա շրջապատը շարունակել է (և շարունակելու է) նրան «մեծարգո» ասել։
11:20 • 23.09.23Ռուս խաղաղապահներն ավելի քան 50 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Ստեփանակերտ (տեսանյութ)Ընդհանուր առմամբ, խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 50 տոննա մարդասիրական օգնություն, այդ թվում՝ սնունդ և հիգիենայի պարագաներ, որոնք ներառում են նաև առաջին անհրաժեշտության պարագաներ։
10:30 • 23.09.23Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով. ադրբեջшնցիները մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին. Արտակ Բեգլարյան«Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ։ Այստեղ տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտումը»։
10:25 • 23.09.23Սեպտեմբերի 23-ից Ստեփանակերտում անվճար տաք սնունդ կտրամադրվի տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներինՍեպտեմբերի 23-ից Ստեփանակերտի «Նոյ» և «Նադեժդա» սրահներում ժամը 10:00-20:00 անվճար տաք սնունդ կտրամադրվի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներին:
09:57 • 23.09.23Արցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը. Տիգրան Աբրահամյան2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո մեկնարկեց պետականության և որպես դրա հիմնասյուն` զինված ուժերի կազմաքանդման գործընթացը, սակայն բանակն իր դիմադրողականության շնորհիվ դեռ որոշ ժամանակ իր խնդիրը կատարում էր:
09:48 • 23.09.23«Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում․ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկությանԱյսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։
09:36 • 23.09.23Արարատ Միրզոյանն ու ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակըՆախարար Միրզոյանը շեշտել է 9-ամսյա շրջափակման, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ հարձակման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման հրամայականը:
09:26 • 23.09.23Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. «Ժողովուրդ»Նրան կալանավորել էին ՊՆ հողատարածքների ապօրինի վաճառքի գործով: Ըստ էության, պարզ է, թե որն է Վաչագան Ղազարյանի ազատության գինը: Այս տարվա օգոստոսի 31-ին դատախազությունը հայտնեց, որ «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները վերադարձրեց Հայաստանի Հանրապետությանը։
23:59 • 22.09.23Աշխատանքներ են տարվում ծանր վիրшվnրում ստացած 30 մարդու Արցախից ՀՀ տեղափոխելու ուղղությամբ․ ԱՀ առողջապահության նախարարԻնչպես նշեց Թադևոսյանը, այսօր Մարտունիից վիրավորներ են բերել Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց, որտեղ կշարունակեն նրանց բուժումը, սակայն Արցախի ԱՆ-ն խնդիր ունի Մարտակերտից ծանր վիրավորում ստացածներին, ինչպես նաև մահացածների աճյունները տեղափոխելու հետ կապված։
23:34 • 22.09.2398 տարեկանում կյանքից հեռացել է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո ՆապոլիտանոնՆապոլիտանոն եղել է Իտալիայի Կոմունիստական կուսակցության անդամ և պատերազմի ժամանակ մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 2013 թվականին նա դարձել է Իտալիայի Հանրապետության պատմության մեջ առաջին վերընտրված նախագահը։
