Իրադարձային
-ից
-ը
11:27 • 01.09.23Տղամարդը կոտրել է ապակիներ և դրսևորել ագրեսիվ վարքագիծ. Ոստիկանության պարզաբանումըՏղամարդուն բուժօգնություն ցույց տալու համար կանչվել է շտապօգնություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
11:25 • 01.09.23Ադրբեջանը հայտնում է սահմանին 3 զինծառայողի վիրավորվելու մասինՀայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։
11:13 • 01.09.23Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր․ ՊՆԶոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ։
11:04 • 01.09.23ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ կկայանանԻսկ Կոլումբիայի համալսարանում Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը վկայություն կտա Ադրբեջանի կառավարության մտադրությանն առնչվող փաստերի մասին։
11:03 • 01.09.23Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն. Լուիս Մորենո ՕկամպոԼուիս Մորենո Օկամպոն կարևորեց «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը՝ միջազգային հանրությանը, հատկապես՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային ահազանգելու համար, որոնք ներգրավված են ղարաբաղյան բանակցային գործընթացում:
10:52 • 01.09.23Բելառուսում մեկնարկում են ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունները«Մարտական եղբայրություն» շարքի առաջին զորավարժությունները տեղի են ունեցել 2017 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի, Հայաստանի և Ղազախստանի տարածքում:
10:43 • 01.09.23Ռուսաստանի տարածքը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԱնօդաչուի հարձակման մասին հայտնել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Ըստ պաշտոնյայի՝ ՀՕՊ համակարգերը կանխել են հարձակման փորձը Լյուբերցի քաղաքի մոտակայքում։ Տուժածներ և ավերածություններ չկան։
10:34 • 01.09.23Այսօր, ավելի քան երբևէ, կրթությունը կարևոր է, սովորելը կարևոր է, զարգանալը կարևոր է․ ԿԳՄՍ նախարարՆոր ուսումնական տարին սկսում ենք հիմնարար փոփոխություններով, կրթական համակարգի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ, կառավարման և ֆինանսական համակարգերի փոփոխությամբ, բարձրագույն կրթության բարեփոխումների մեկնարկով:
10:22 • 01.09.23Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվում է նաև ականանետ․ ՊՆՊաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ
10:19 • 01.09.23Սովորելով, կրթվելով ու գիտելիքներ ձեռք բերելով՝ դուք կերտում եք ինչպես ձեր՝ որպես անհատի, այնպես էլ մեր երկրի ապագան․ ՀՀ նախագահի ուղերձըԿրթությունն ու գիտելիքն այն մնայուն արժեքներն ու հենասյուներն են, որոնք երաշխավորում են ազատ ու ստեղծագործ մարդու, քաղաքացու ձևավորումը, որոնց վրա էլ կերտվում են անկախ, հզոր ու կայացած պետականությունները:
10:05 • 01.09.23Արցախի ժողովրդի յուրաքանչյուր մասնիկ՝ դպրոցականից մինչև վաստակավոր ուսուցիչ ու դասախոս, լծված են պայքարի՝ ազատ ու անկախ հայրենիք ունենալու իրավունքի համար․ ԱՀ ԱԺ նախագահի ուղերձըՆերկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, կյանքի դաս, գաղափարի դաս, թե ինչպես պետք է ապրել արժանապատիվ, թե ինչպես պետք է հանուն գաղափարի չկքել կենցաղային խնդիրների առջև:
09:57 • 01.09.23Գրագետ հասարակությունն է քաղաքակրթության հիմքը, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի ձևավորողը, զարգացած ու առաջադեմ երկրի և պետության հիմնասյունը․ Մանե ԹանդիլյանՍեպտեմբերի 1-ը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում դեպի դպրոց, դեպի ԲՈՒՀ՝ բացահայտելու նորն ու հետաքրքիրը։
09:43 • 01.09.23Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
09:37 • 01.09.23Շնորհավոր Գիտելիքի և Դպրության օրը․ Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակելՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ շնորհավորելով սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով։
09:30 • 01.09.23Այսօր մեր առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավմանը զուգընթաց առաջնային է հավատավոր, հայրենասեր, բանիմաց ու լուսամիտ սերունդ կերտելու առաքելությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձըԳիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական գործի բոլոր նվիրյալներին, դպրոցական ու համալսարանական մեր զավակներին:
