Իրադարձային
-ից
-ը
22:47 • 21.09.23Ադրբեջանի գործողությունները սшրսափելի են․ ԱՄՆ սենատոր Քորի ԲուքերԱՄՆ սենատոր Քորի Բուքերը Xի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիային՝ դատապարտելով Բաքվի գործողությունները «Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի և հայ ժողով
22:34 • 21.09.23ԼՂ-ից տեղահանվածների կարիքները կհոգա աշխատանքային խումբը, օգնության հավաքագրում անհրաժեշտ չէ. ՀՀ ԱՍՀ նախարարությունՈլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ
22:27 • 21.09.23Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան Արցախում էթնիկ զտումները և ցեղասպանությունը կանխելու հարցով դիմել է միջազգային կառույցինՈրպես FIA-ի շուրջ համախմբված մի մեծ ընտանիք՝ մենք ազդեցություն եւ պատասխանատվություն ունենք գործելու համաշխարհային կարեւորության հարցերի շուրջ: Ուստի կոչ եմ անում մեր պարտքը համարել՝ լուծել այս հրատապ խնդիրը:
22:18 • 21.09.23Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է, ոստիկանների ու քաղաքացիների միջև բախումներ տեղի ունեցանՈստիկանները հորդորում են ցուցարարներին անօրինական գործողություններ չանել։ Նրանք նշում են, որ քաղաքացիները քարերով են զինված և դրանք չհեռացնելու դեպքում իրենք ստիպված կլինեն դիմել հատուկ գործողությունների։
22:07 • 21.09.23Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերըԵրկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։
21:58 • 21.09.23Իշխանությունները լայնածավալ ռեպրեսիшների են անցել, մի քանի տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել ոչ թե երեք ժամվա ռեժիմով, այլ 72 ժամվա․ Ռուբեն ՄելիքյանՆրա խոսքով՝ մենք այստեղ գործ չունենք իրավական դաշտի հետ, սա դասական հայկականության դեմ թշնամանքի դրսևորում է
21:30 • 21.09.23Նալբանդյան-Իսահակյան խաչմերուկում քաղաքացու և ոստիկանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել (տեսանյութ)Դիմելով ոստիկանին՝ քաղաքացին նշեց, որ վերջինս իր հարկերի շնորհիվ է աշխատավարձ ստանում, ինչին ի պատասխան ոստիկանը հայտարարեց՝ կասկածում է, որ քաղաքացին կարող է աշխատել։
21:12 • 21.09.23Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին նրանց վերահսկողության տակից դուրս բերել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիերը․ Արտակ Բեգլարյան«Իհարկե, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ է», - նշել է նա։
21:06 • 21.09.23«Եռաբլուրում» Հովիկ Աղազարյանի նկատմամբ Ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով մեկ անձ է ձերբակալվելԴեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
20:55 • 21.09.23Հերացի փողոցում ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին (տեսանյութեր)Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները, տարբեր կոչեր հնչեցնելով, շարժվեցին դեպի մայրաքաղաքի տարբեր փողոցները՝ կաթվածահար անելու երթևեկությունը։
20:40 • 21.09.23Հավաքի մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԴեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով:
20:14 • 21.09.23Քաղաքացիները փակել են մի շարք փողոցներԱյս պահին բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են երթևեկությունը Տիգրան Մեծի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ։
20:03 • 21.09.23Վաղը առավոտյան 7:30-ից սկսում ենք գործողությունները. Անդրանիկ Թևանյան«Թույլ է տրվում միայն Շտապօգնության մեքնաների, հրշեջների և խիստ ծանր վիճակում գտնվող մարդկանց տեղաշարժը: Հաջորդ խաղի կանոնը՝ որևէ կերպ ոստիկանության հետ բախման չենք գնում»,- ասել է նա:
19:55 • 21.09.23Ով ուզում է լինի՝ շատ կոշտ է լինելու արձագանքը․ Փաշինյանը՝ Երևանում տեղի ունեցող ակցիաների մասինՄիևնույն ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ գործելու են կոշտ, բայց օրենքին, իրավունքին համապատասխան, պողպատե մանդատին համապատասխան։
19:53 • 21.09.23Ֆոտոշարք Երևանի փողոցներում ընթացող բողոքի ակցիայիցԺամեր առաջ Երևանի մի շարք փողոցներում մեկնարկել է բողոքի ակցիա: Բողոքի ակցիա մասնակիցները սկզբում փակել են Խանջյան փողոցն, իսկ հետագայում, փակելով փողոցները, ուղևորվել Հանրապետության հրապարակ՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց:
