Իրադարձային
-ից
-ը
09:57 • 22.09.23Կոչ եմ անում քաղաքացիներին չշեղվել բուն օրակարգից և ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց. Թևանյանը՝ ոստիկանության բաժնիցՀարգելի քաղաքացինե՛ր, բողոքի անհնազանդության ակցիա իրականացնելիս ինձ և իմ թիմակիցներին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք։
09:47 • 22.09.23Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից. ՇտաբԱրցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։
09:38 • 22.09.23Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում (տեսանյութ)Կառավարության շենքը շրջապատված է ոստիկանական պատնեշով
09:30 • 22.09.23Ադրբեջանը պարենային մթերքով բեռնված բեռնատարներ է ուղարկել դեպի Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Տեսանյութերը կարող եք տեսնել Tert.am-ի տելեգրամյան ալիքում:
08:59 • 22.09.23Բերման են ենթարկել Անդրանիկ Թևանյանին (տեսանյութ)Ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, սկսել է բերման ենթարկել վաղ առավոտից Երևանում ճանապարհներ փակած քաղաքացիներին։ «Կարմիր բերետավորները» բերման ենթարկեցին Սարյան–Բուզանդ փողոցները փակած քաղաքացիներից
08:39 • 22.09.23Վաղ առավոտից բողոքի ակցիաները մեկնարկել են. քաղաքացիները փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան (լուսանկարներ)Նշենք, որ առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն փակել էին մի շարք փողոցներ, այդ թվում՝ Երևանի Մյասնիկյան պողոտան: Երթևեկությունը որոշ ժամանակ կաթվածահար էր, սակայն մեծաթիվ ոստիկանական ուժերն ու կարմիր բերետավորներ բացեցին ճանապարհը:
03:10 • 22.09.23Բայրամովի ելույթի ժամանակ Միրզոյանը ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերի դահլիճըՄիրզոյանը ելույթ էր ունեցել Ջեյհուն Բայրամովից առաջ:
02:44 • 22.09.23«Մինչ ԱԽ-ն բանավեճ է կազմակերպում, հակաահաբեկչшկան գործողություններն ավարտվել են, և գործնական երկխոսություն է ծավալվել Ղարաբաղ շրջանի էթնիկ հայ բնակիչների վերաինտեգրման շուրջ»․ ԲայրամովՀակադարձելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մեղադրանքներին՝ Բայրամովը հիշատակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ արված հայտարարությունը, որով հերքվել են ԼՂ հայերի զանգվածային սպանությունների մասին լուրերը։
02:02 • 22.09.23Հարկավոր է հնարավորություն ստեղծել, որ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր լինեն, որոնք կպահպանեն անվտանգությունն ու կայունությունը ԼՂ-ում․ Արարատ ՄիրզոյանՄիրզոյանը նկատեց՝ շատերը դեռ շարունակում են ընդհանուր կոչեր անել հակամարտության կողմերին, այս եզրութաբանությունն այլևս տեղին չէ: Այլևս չկան հակամարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր, այլևս չկա հակամարտություն, կա ոճրագործության իրական սպառնալիք:
01:42 • 22.09.23Պետք է ճանապարհային քարտեզ մշակենք ԼՂ բնակչությանն Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար․ այս գործընթացներին ակտիվորեն կաջակցեն ռուս խաղաղապահները․ ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ ներկայացուցիչՌուսաստանը հավատացած է, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը պետք է ուղեկցվի անվտանգության հստակ և միանշանակ երաշխիքներով և մարդու իրավունքների հարգման երաշխիքներով ԼՂ բնակչության համար՝ հիմնվելով միջազգային սկզբունքների վրա:
01:28 • 22.09.23Ներկայիս ագրեսիան գագաթնակետն է այն 10 ամիս շարունակված շրջափակման և հարկադիր սովամահության, որը գործադրվում էր ԼՂ ժողովրդի նկատմամբ․ Արարատ ՄիրզոյանՆրա խոսքով՝ ԼՂ-ից ստացվող կադրերն իսկապես ցնցող են։ Կանայք, երեխաներ տարեցներ մնացել են առանց կացարանի ու սնունդի, մայրերը հուսահատ փորձում են գտնել իրենց կորած երեխաներին, կանայք լաց են լինում՝ վախենալով, որ ադրբեջանցիները կարող են բանտարկել իրենց ամուսիններին։
01:05 • 22.09.23Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ի իրավիճակով, որը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները: Մենք կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել անմիջապես»,-ասաց ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
00:09 • 22.09.23Պետք է զգոն մնալ, եթե փորձեն ՀՀ-ն ներքաշել այս nղբերգшկան իրադարձությունների մեջ և դա օգտագործել որպես պատրվակ՝ ՀՀ ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար․ ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ, որ հարցի տակ է դրվում, դրա նկատմամբ սպառնալիք չկա։ Վտանգված է ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի՝ իրենց իրավունքներով և պատմության ու մշակույթի հարգմամբ ապրելու հնարավորությունը։
23:15 • 21.09.23Հիբրիդային պատերազմում պետականության դեմ այս քայլերը ձախողվելու են․ Արայիկ ՀարությունյանՊատերազմի մեջ չկարողացան ներքաշել, հետո նոր հիբրիդային պատերազմ սկսեցին սոխակովի և մյուսների համակարգմամբ... Բայց հիբրիդային պատերազմում պետականության դեմ այս քայլերը ձախողվելու են:
23:07 • 21.09.23Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը (տեսանյութ)Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը:
