Իրադարձային
-ից
-ը
10:53 • 22.05.23Մայիսի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի Արարատի մարզի Արևաբույր և Շահումյան բնակավայրերի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
10:51 • 22.05.23ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը կոչ կանի ԼՂ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ ՄԹ դեսպանությունՆա կհորդորի երկու կողմերին շարունակել բովանդակային բանակցությունները՝ խաղաղ և կայուն կերպով լուծելու առկա խնդիրները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի փակումը:
10:43 • 22.05.23Ադրբեջանն Արցախում 2 ուղղությամբ խախտել է հրադադարը․ ՊԲՀայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
10:33 • 22.05.23Դեռևս մեկ շաբաթ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու և ծուխը դադարեցնելու համար. Կամո ԱրեյանՆուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարելու և ծուխը դադարեցնելու համար դեռևս մեկ շաբաթ էլ կպահանջվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
10:30 • 22.05.23Բախմուտի համար մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇԱնցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատի նշված հատվածներում տեղի է ունեցել 37 մարտական բախում։ Բախմուտն ու Մարյինկան մարտական գործողությունների էպիկենտրոնում են: Բախմուտ քաղաքի համար մարտերը շարունակվում են, ասվում է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ ամփոփագրում:
10:26 • 22.05.23Հունաստանի վարչապետ Միցոտակիսի կուսակցությունը հաղթել է ընտրություններում, սակայն խորհրդարանում մեծամասնություն չի կազմելԸնտրություններում նրա հակառակորդ Ալեքսիս Ցիպրասի «Սիրիզա» կուսակցությունը հավաքել է ձայների 20 %-ը:
10:09 • 22.05.23Զելենսկին չափահաս է և գիտի, թե ինչ է անում. Բրազիլիայի նախագահը մեկնաբանել է Զելենսկու չներկայանալն իր հետ հանդիպմանըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ասել է, որ տխրել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու՝ ճապոնական Հիրոսիմայում G7ի գագաթնաժողովի շրջանակում իր հետ հանդիպմանը չներկայանալու պատճառով։ Այս
10:02 • 22.05.23Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 23-ին Մ-1 միջպետական ճանապարհը Աղձքի և Ուջանի հատվածում 15 րոպե փակ կլինիԻնչպես հաղորդում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։
09:47 • 22.05.23Կառավարության մոտ շարունակվում է զինծառայողների հարազատների նստացույցըԿառավարության շենքի դիմաց շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների անժամկետ նստացույցը: Նրանք գիշերն անցկացրել են կառավարության շենքի մոտ:
09:27 • 22.05.23Բրազիլիայի նախագահն առաջարկել է Պուտինի և Զելենսկու մասնակցությամբ Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գագաթնաժողով անցկացնելԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կարծում է, որ մինչ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի բարձր մակարդակի շաբաթը հարկավոր է Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցով ՄԱԿ-ի գագաթնաժողովի անցկացնել, որին կմասնակցեն նաև Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները։
08:35 • 22.05.23Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվելՈւկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին են վկայում ծանուցման պաշտոնական ռեսուրսի տվյալները։
08:13 • 22.05.23Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ Գետափ-Մարտունի ճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելիԳետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
07:38 • 22.05.23Երևանի Նուբարաշենի խճուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորըՄայիսի 22-ին, ժամը 00:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը․ տուժածներ չկան։
23:50 • 21.05.23Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել են «Toyota Corolla» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները. կա 2 զոհՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա 2 զոհ
22:51 • 21.05.23Արամ Խաչատրյան փողոցում այրվել են ոչ բնակելի տան տանիքի փայտե կառուցատարրերն ու հատակըՀրդեհ Արամ Խաչատրյան փողոցում
