Իրադարձային
-ից
-ը
11:59 • 15.05.23ՀՀ սահմաններում հարաբերական հանգիստ վիճակ է, բանակը գտնվում է «կապույտ» մարտական վիճակում․ Անդրանիկ ՔոչարյանԱյս պահի դրությամբ Հայաստանի սահմաններում հարաբերական հանգիստ վիճակ է, բանակը գտնվում է «կապույտ» մարտական վիճակում:
11:54 • 15.05.23Ուկրաինական զորքերն ակտիվացել են շփման գծի ամբողջ երկայնքովՈւկրաինական զորքերն ակտիվացել են շփման գծի ամբողջ երկայնքով, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը, գրում է ՌԻԱ
11:48 • 15.05.23Էջմիածնում խմորեղենի արտադրամասում արձանագրված խախտումները վերացվել են, այն կվերսկսի գործունեությունը․ ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Արտավազդ Սարգսյանին պատկանող խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին):
11:47 • 15.05.23Մենք դատապարտված ենք միայն ապրելով հաղթելու, քանի դեռ դասերը չենք քաղել. Մանե Թանդիլյան«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մասնակցել է «Ապրելու» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպած «Հաղթեցին ապրելով» ֆիլմի ֆինանսավորման նպատակով հանգանակության երեկոյին։
11:39 • 15.05.23Ինքնասպանության 11 փորձ, հրդեհի 61 դեպք, 60 ՃՏՊ․ ՆԳՆ փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՄայիսի 8-ից 14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 449 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
11:26 • 15.05.23Վիճաբանություն-ծեծկռտուք` Երևանի գիշերային ակումբներից մեկում․ Shamshyan.comՈստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 26-ամյա Գուրգեն Հ․-ին և 25-ամյա Լևոն Ե․-ին
11:13 • 15.05.23Վթար՝ Ասկերանի շրջանում, կա տուժած«Mercedes-Benz» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ,
11:06 • 15.05.23Բուժօգնություն ստանալու նպատակով դատապարտյալը դիմել է ՄԻՊ-ին․ վերջինիս աջակցությամբ լուծվել են դատապարտյալի կողմից բարձրացված մի շարք հարցերԱնհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։ Տեղեկացրել է՝ ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ընդունում է հոգեմետ դեղեր, սակայն դրանք որևէ արդյունք չեն տալիս: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
10:53 • 15.05.23Նորմալ չի, որ շաբաթով, ամսով ճանապարհներին փոսը փորված է և որևէ բան տեղի չի ունենում, եթե չեն կարողանալու սպասարկել, թող հրաժարվեն պայմանագրերից․ Տիգրան Ավինյաննորմալ չի, որ շաբաթով, ամսով ճանապարհներին փոսը փորված է և որևէ բան տեղի չի ունենում։ Եթե չեն կարողանալու սպասարկել, թող հրաժարվեն պայմանագրերից․ Տիգրան Ավինյան
10:43 • 15.05.23Մեքսիկայում միկրոավտոբուսի վթարի հետևանքով 26 մարդ է զոհվելԴեպքը տեղի է ունեցել մայիսի 14-ին Սիուդադ Վիկտորիա քաղաքի մայրուղու վրա: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ:
10:36 • 15.05.23Հայտնի են Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները. Էրդողանի դաշինքը հաղթել էՄայիսի 14-ին Թուրքիայում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Երկրորդում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորած «Հանրապետական դաշինք»-ը քվեաթերթիկների 99,55%-ը հաշվելուց հետո ստացել է ձայների 49,3%-ը:
10:22 • 15.05.23Կրակոցներ՝ Երևանում, ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր․ Shamshyan.comԴեպքի վայրի զննությամբ էլ հայտնաբերվել է 5 հատ 20 մմ տ/չ կրակված պարկուճ։
09:57 • 15.05.23Թուրքիայում քվեների 100%-ի հաշվարկից հետո Էրդողանն ստացել է ձայների 49,24%-ը, Քըլըչդարօղլուն՝ 45,06%-ըԹուրքիայում բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո հայտնի են դարձել նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ինչպես հադորդում է ՌԻԱ նովոստին, ձայների թվով առաջատարը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 49,24%-ը։
09:17 • 15.05.23Քաջարանում և Գորիս-Տաթև ու Գորիս-Նորավան ավտոճանապարհներին ձյուն է տեղում․ Գորիսի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ էԳետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
08:58 • 15.05.23Մակրոնն ու Զելենսկին հանդես են եկել հակառուսական պատժամիջոցները խստացնելու կոչովՖրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին հայտարարել են հակառուսական պատժամիջոցների խստացման, ինչպես նաև նախկինում սահմանված սահմանափակումների պահպանման նկատմամբ ավելի խիստ վերահսկողության ապահովման անհրաժեշտության մասին։
