Իրադարձային
-ից
-ը
10:47 • 12.05.23Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ կրկին խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ․ 2 զինծառայող վիրավորում է ստացելՄայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
10:35 • 12.05.23ՊԲ-ն չի կրակել Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Բաքուն ստում էԱյս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։
10:19 • 12.05.23ՄԻՊ-ի աջակցությամբ վերականգնվել է ընտանեկան նպաստի իրավունքը․ քաղաքացին անվճար վիրահատվելու հնարավորություն է ստացելՄարդու իրավունքների պաշտպանին ներկայացված դիմումով քաղաքացին տեղեկացրել է, որ ունի առողջական մի շարք խնդիրներ։ Բժշկի կողմից ցուցված է հրատապ վիրահատություն, սակայն չունի բավարար ֆինանսական միջոցներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։
10:11 • 12.05.23Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում համաձայնել իրենց ուժերը հետ քաշել սահմանի երկայնքով. ՊետդեպԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի իրականացրած ագրեսիային: Նրա խոսքով՝ այս տեսակի բռնությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն:
10:10 • 12.05.23Գլխավոր դատախազը Ստրասբուրգում մասնակցել է ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերի քննարկմանըԱնդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումներին։
10:05 • 12.05.231 զոհ, 1 վիրավոր. Արարատի մարզում բախվել են BMW-ն ու Opel-ը․ Shamshyan.comOpel-ի վարորդ Իսրայել Ա.-ն տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։
09:19 • 12.05.23Մայիսի 15-ին Հրազդան քաղաքի մի շարք թաղամասերի գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
08:54 • 12.05.23Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել․ ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էԳիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
08:03 • 12.05.23Գորիս-Սիսիան ավտոճանապարհին «VAZ-2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժածՄայիսի 11-ին, ժամը 23։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ «Սդղի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած։
23:42 • 11.05.23Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհին վթար է եղել․ նախնական տվյալներով՝ կա չորս տուժածՆոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել
22:13 • 11.05.23Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ (թարմացված)20:10-22:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել
20:58 • 11.05.23Եվրամիությունն Իսրայելին ու Գազային անհապաղ հրադադարի կոչ է արելԻսրայելի օդային հարձակումների հետևանքով սպանվել է առնվազն 26 պաղեստինցի



