Իրադարձային
-ից
-ը
13:21 • 12.05.23Ադրբեջանցիները կոկորդը կտրած զինծառայողի նկարը հրապարակել են իր իսկ սոցիալական էջում, ուղարկել հարազատներին․ Սիրանուշ ՍահակյանԱյս զեկույցում անդրադարձ ենք կատարել ռազմագերիների նկատմամաբ վերաբերմունքին ու փորձել ենք տեսնել՝ արդյոք այդ խաղաղության օրակարգի պայմաններում կա՞ վարքագծի փոփոխություն։
13:07 • 12.05.23166 հիմնական դպրոց ներխուժած ու աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել էԵրեւանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոց ներխուժած ու աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է:
12:51 • 12.05.23«Եվրատեսիլ»-ի հեռարձակողները Զելենսկիին թույլ չեն տվել ուղերձով հանդես գալ եզրափակչում` մրցույթը չքաղաքականացնելու համար. The TimesԵվրոպական հեռարձակողների միությունը, որը «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչն է, մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մրցույթի եզրափակչում (տեղի կունենա մայիսի 13-ին Լիվերպուլում) հանդիսատեսին տեսաուղերձով դիմելու խնդրանքը։ Այդ մասին գրում է The Times-ը։
12:49 • 12.05.23Բաքուն Google-ի քարտեզում տեղանուններ է փոխում՝ ստեղծելով կարծրատիպ, թե Հայաստանն իրենց տարածքն է. Արման ԹաթոյանՄենք ներկայացրել ենք մեր նոր հատուկ զեկույցը, որտեղ ցույց ենք տվել Ադրբեջանի թշնամանքի քաղաքականությունը, ապացույցները, նաև կապը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և այն վայրագությունների միջև, որ տեղի են ունենում։
12:39 • 12.05.23Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին«Հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, եթե որևէ փոփոխություն չլինի»,-ասաց Հովհաննիսյանը:
12:36 • 12.05.23Ավստրալիայի Թասմանիա նահանգի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունըՆերկայացված բանաձևի միաձայն ընունմանը ներկա են եղել տեղի հայ, հույն և ասորի համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայ դատի Սիդնեյի գրասենյակի ներկայացուցիչները։
12:33 • 12.05.23Եկեք Բախմուտ. Պրիգոժինը դիմել է Շոյգուին«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը խնդրել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին գալ Բախմուտ՝ գնահատելու Ուկրաինայի զինված ուժերի հաջող հակագրոհների պատճառով ստեղծված իր
12:24 • 12.05.23Կալիֆոռնիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես գրում է latimes.com-ը, վերջին 10 օրվա ընթացքում այդ տեղանքում 3,0 մագնիտուդ ուժգնությամբ և ավելի ուժգնությամբ երկրաշարժեր չեն գրանցվել։
12:15 • 12.05.23Երեկ Հայաստանի վրա կրակում էին ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Հ1-ի տաղավարից․ Անդրանիկ ԹևանյանԵրեկ Հայաստանի վրա կրակում էին ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Երևանից, ավելի կոնկրետ՝ Հ1–ի տաղավարից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
11:59 • 12.05.23Սուրեն Պապիկյանը տեսակցել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին (լուսանկարներ, տեսանյութ)Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:
11:58 • 12.05.23Պետդեպը մեկնաբանել է Զախարովայի՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին հայտարարությունըԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունն առ այն, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ «նշանակալի առաջընթացի» մասին հայտարարությունները հակասում են ադրբեջանական...
11:49 • 12.05.23Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԴատախազը 2023 թվականի մայիսի 10-ին հաստատել է Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կ.Ս.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու և կեղծիք կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մեղադրական եզրակությունը և․․․
11:34 • 12.05.23Արցախի պողոտայում հայտնաբերված երեխան գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում․ նրա վիճակում նկատվում է դրական տեղաշարժԱրցախի պողոտայում հայտնաբերված երեխան գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
11:19 • 12.05.23Քաղաքապետարանը նախատեսում է 21.000 դոլարով թանկ տրոլեյբուսներ գնել, որն առերևույթ առաջացնում է բյուջետային միջոցների ավելի քան 300.000 դոլարի վատնում․ Մեսրոպ ԱռաքելյանՔաղաքապետարանը նախատեսում է 21.000 դոլարով թանկ տրոլեյբուսներ գնել, որն առերևույթ առաջացնում է բյուջետային միջոցների ավելի քան 300.000 դոլարի վատնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
11:05 • 12.05.23Պետդեպը մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը դիտարկում է որպես վաշինգտոնյան բանակցությունների շարունակությունԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
