Իրադարձային
-ից
-ը
23:35 • 24.04.23Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունը անբաժան է. Կիպրոսի նախագահի ապրիլքսանչորսյան գրառումըԿիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը իր պաշտոնական թվիթերյան հասցեից Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի վերաբերյալ գրառում է կատարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:
23:27 • 24.04.23«VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել ճամփեզրյա փոսումՊարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 2000 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 8 մ) և հայտնվել ճամփեզրյա փոսում։
22:27 • 24.04.23Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից 2-րդ մահացածի մասին է հայտնի դարձելՀՀ ներքին գործերի նախարարությունը մամուլի հաղորդագրություն է տարածել այսօր ԵրևանԳյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի մասին Ապրիլի 24ին, ժամը 15։32ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն
21:37 • 24.04.23Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Շուշիի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ. Արցախի պետնախարարԱրցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ:
21:36 • 24.04.23Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ և որդու՝ Լևոն Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ Բելլա Քոչարյանի և որդու՝ Լևոն Քոչարյանի հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
21:26 • 24.04.23Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել ԱՄՆ-ին ու միջազգային հանրությանը լրացուցիչ քայլեր ձեռնարկել վտանգված հայերին պաշտպանելու համարԱմերիկայի հայկական համագումարը (The Armenian Assembly of America) «խորապես շնորհակալություն է հայտնում Բայդեն-Հարիսի վարչակազմին, Կոնգրեսին և անցած տասնամյակների բոլոր այն առանցքային դեմքերին, ովքեր հավատարիմ են եղել Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի ազնիվ քաղաքականության ամրապնդմանը»:
21:12 • 24.04.23ՌԴ ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» է որակել Ադրբեջանի վերջին գործողությունները Լաչինի միջանցքումՀաղորդվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։ Բացի այդ, խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 30 դիտակետում։
20:56 • 24.04.23ԼՂ-ն արդեն պաշտոնապես շրջափակելն Ադրբեջանի ցեղասպան մտադրության դրսևորումն է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ումԼեռնային Ղարաբաղը ապրիլի 23-ից արդեն պաշտոնապես շրջափակելը Ադրբեջանի ցեղասպան մտադրության դրսևորումն է:
20:43 • 24.04.23Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը․ Մակրոնը հայերեն գրառում է կատարել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ֆեյսբուքյան էջում հայերեն գրառում է արել՝ իր հարգանքի տուրքը մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
20:36 • 24.04.23Կառավարության պաշտոնական թվիթերյան էջը «Հայոց ցեղասպանության» փոխարեն կիրառել է «Մեծ Եղեռն» եզրույթը Փաշինյանի և այլ պաշտոնյաների հուշահամալիր այցը ներկայացնելիսԿառավարության պաշտոնական թվիթերյան էջը կիրառել է «Մեծ Եղեռն» եզրույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ծիծեռնակաբերդ այսօրվա այցը ներկայացնելիս:
20:23 • 24.04.23Արցախի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն անդրադարձել են Լաչինի միջանցքում Ադրբեջանի անցակետի ապօրինի տեղադրմանըԱրցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 24-ին Երևանում հանդիպել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակության հետ:
20:19 • 24.04.23Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհանվեն, բայց հետո դրանց փոխարեն կկիրառվեն նորերը. ՊեսկովՌուսաստանի դեմ պատժամիջոցները կհանվեն, և դրանց փոխարեն կկիրառվեն նորերը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
20:18 • 24.04.23Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
20:04 • 24.04.23Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ուկրաինայում Սուրբ Պատարագներ են մատուցվելՈւկրաինայի հայկական եկեղեցիներում և հիշատակի խաչքարի մոտ ապրիլի 24-ին մատուցվել են Սուրբ Պատարագներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
19:58 • 24.04.23Արյունոտ յաթաղանին եկել են փոխարինելու Բայրաքթարները, Համիդիե խմբերը վերածվել են այսպես կոչված «էկո ակտիվիստների», բայց էությունն է մնացել նույնը․ Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ի վեր ոչինչ չի փոխվել. արյունոտ յաթաղանին եկել են փոխարինելու «Բայրաքթարները», Համիդիե խմբերը վերածվել են այսպես կոչված «էկո ակտիվիստների», բայց էությունը մնացել է նույնը:
