Իրադարձային
-ից
-ը
15:04 • 18.05.26Իրանը իրավունք ունի ուրան հարստացնել խաղաղ էներգետիկ նպատակներով. Լավրով«Հիմնարար սկզբունքն այն է, որ Իրանը, ինչպես և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից ցանկացած այլ պետություն, լիարժեք իրավունք ունի ուրան հարստացնել խաղաղ էներգետիկ նպատակներով»,- ասել է Լավրովը։
14:53 • 18.05.26Գոյություն ունի երկնային արքայություն, դուք պատասխան եք տալու ձեր արածների համար. քաղաքացին՝ ՓաշինյանինԻ պատասխան քաղաքացուն՝ Փաշինյանը կրկին նշեց, որ զոհերի թվի հետ կապված վերջինս սուտ է խոսում:
14:28 • 18.05.26Իսրայելը կանգնեցրել է դեպի Գազա ուղևորվող «Սումուդի նավատորմիղի» նավերըՆախորդ անգամ իսրայելցի զինվորականները դեպի Գազայի հատվածի ափեր ուղևորվող պաղեստինամետ ակտիվիստների նավատորմիղը կանգնեցրել էին ապրիլի վերջին։
14:26 • 18.05.26Ինչի՞ է մարդկանց թվում, որ մոռացել կամ ուրացել եմ տիկին Ռիտային. ես ոչինչ չեմ մոռացել. Մհեր ԱրմենիաՀնարավո՞ր է դրանից է նեղվել և որոշել սատարել իշխանությանը՝ արձագանքեց. «Չէ, նեղվելու բան չկա։ Տեսակետի փոփոխությունը հասուն կարծիք է։ Ըդդիմադիր դաշտը պառակտված է»։
14:21 • 18.05.26Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի պնդումը, թե իբր «Երևանի ավտոբուս» ընկերությունը դիզվառելիքի ձեռքբերման գործընթացում չարաշահումներ է թույլ տվել, իրականությանը չի համապատասխանում․ Երևանի ավտոբուս ՓԲԸԴիզվառելիքի պաշարների սպառման և մայրաքաղաքի հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքի խաթարման իրական վտանգի պայմաններում, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, «Երևանի ավտոբուս» ընկերությունը, առաջնորդվելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, կազմակերպել է մեկ անձից գնման հրատապ ընթացակարգ՝ ԵԱ-ՄԱԱՊՁԲ-26/25 ծածկագրով։
14:02 • 18.05.26Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՀանրապետության տարածքում մայիսի 18-ի ցերեկը, 19-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 18-ի երեկոյան և 19-ի գիշերը առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
13:22 • 18.05.26ԱՄՆ Կոլորադո նահանգում հանտավիրուuի հետևանքով մարդ է կյանքից հեռացելԿոլորադոյի պաշտոնյաները հայտարարել են, որ այս դեպքը կապված չէ «MV Hondius» կրուիզային նավում վերջերս տեղի ունեցած բռնկման հետ։
12:56 • 18.05.26Երևանում թիվ 57 երթուղին սպասարկող ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանըՎթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։
12:17 • 18.05.26Իրանի ԶՈւ-ն uպառնացել է ապաակտիվացնել ԱՄՆ-ի բոլոր բազաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա«Վերջին 24 ժամվա ընթացքում ԻՀՊԿ ՌԾՈւ-ն թույլ չի տվել ոչ մի նավի անցնել Հորմուզի նեղուցով»,- գրել է Զոլֆագարին։
12:12 • 18.05.26Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը, հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
11:44 • 18.05.26Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կինԱստված մի արասցե, եթե ինքը վերընտրվի, երևի թուրքական վիլայեթ ենք դառնալու։
11:17 • 18.05.26Կայա Կալասը չի կարողանա հանդես գալ որպես բանակցող ՌԴ-ի հետ. Politico«Ցավոք, նա ինքն իրեն ջնջել է բանակցողների ցուցակից», - հայտարարել է ԵՄ անանուն դիվանագետ
11:10 • 18.05.26Հանրային պահանջ-խնդրանք՝ տեղափոխելու հունիսի 5-7 կայանալիք Գինու փառատոնի հունիսի 7-ի միջոցառումը. Գոհար Մելոյան (տեսանյութ)զգային ժողովի ընտրությունների բնականոն ընթացքն ու ընտրական տեղամասերի հասանելիությունն ապահովելու նպատակով։
11:01 • 18.05.26Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի․ Մանե ԹանդիլյանՌուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է: Այդ իսկ պատճառով մեզ բոլորիս համար ավելի քան հասկանալի էր ծանր վիճակում հայտնված Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցների կողքին գտնվելու նրա որոշումը: Ռուբենն այնտեղ հանդես էր գալիս որպես բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպան։
10:59 • 18.05.26«Դուք իմ հայրենիքը գողացել եք, շարունակում եք գողանալ», «Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը, բոլորիդ կզացնելու եմ»․ քաղաքացի-Փաշինյան թեժ բանավեճ՝ Երևանում (տեսանյութ)«Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը, բոլորիդ կզացնելու եմ: Եթե դու Ռոբն ես, Ռոբին, Սերժին, կալուգացուն կզացնելու եմ»։
