Իրանի ԶՈւ-ն uպառնացել է ապաակտիվացնել ԱՄՆ-ի բոլոր բազաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա

12:17 • 18.05.26

ԱՄՆ զինված ուժերի ռազմաբազաները Պարսից ծոցի հարավային մասում մոտ ժամանակներս կհանվեն շահագործումից: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ԻՀՊԿ ՌԾՈւ-ն թույլ չի տվել ոչ մի նավի անցնել Հորմուզի նեղուցով։ Մոտ ապագայում Պարսից ծոցի հարավային մասում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաները կապաակտիվացվեն։ Մենք նոր կարգեր կկառուցենք»,- գրել է Զոլֆագարին։

 

Իրանի ԶՈւ-ն uպառնացել է ապաակտիվացնել ԱՄՆ-ի բոլոր բազաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա