Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա

10:09 • 12.10.26

Իրանը պատասխան հարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե Միացյալ Նահանգները վերսկսեն հարձակումները Իրանի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ռեզային նշել է, որ Թեհրանը դեռևս չի ավելացրել այդ օբյեկտներն իր թիրախների ցանկում:

«Մարտական գործողությունների վերսկսման դեպքում տվյալների մշակման բազմաթիվ կենտրոններ, արհեստական բանականության օբյեկտներ և այլ թիրախներ կոչնչացվեն»,- ասել է Ռեզային: