Սևանի գործող համայնքապետի շտաբի պետին բերման ենթարկելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ

18:00 • 29.11.26

Սևանի համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի ղեկավար Սարգիս Մելքոնյանին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՆԳՆ-ից։

Սարգիս Մուրադյանը Սևան համայնքը ղեկավարում է 2016 թվականից և նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է «Վստահություն» դաշինքի ընտրական ցուցակը։

2021 թվականի ընտրություններում ՔՊ-ն աջակցում էր Մուրադյանի դաշինքին, իսկ այս անգամ մասնակցում է առանձին ցուցակով, որը գլխավորում է Գեղարքունիքի մարզպետի նախկին օգնական Սուրեն Գրիգորյանը։