Ձեր աշխատանքը ոգեշնչում է շատերին և կարևոր ներդրում է ավելի արդար, համերաշխ ու ներառական հասարակության կառուցման գործում. ՄԻՊ ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ

15:19 • 29.11.26

Ձեր աշխատանքը ոգեշնչում է շատերին և կարևոր ներդրում է ավելի արդար, համերաշխ ու ներառական հասարակության կառուցման գործում, ասված է ՄԻՊ Անահիտ Մանասյանի ուղերձում՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ։

«Կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր կին իրավապաշտպաններին և շնորհակալություն հայտնում նրանց՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում հետևողական աշխատանքի, համարձակության և նվիրումի համար։

Ձեր աշխատանքը ոգեշնչում է շատերին և կարևոր ներդրում է ավելի արդար, համերաշխ ու ներառական հասարակության կառուցման գործում։

Կարևոր է, որ յուրաքանչյուր կին իրավապաշտպան կարողանա իր գործունեությունն իրականացնել անվտանգ միջավայրում և պաշտպանված լինի թիրախավորման ցանկացած դրսևորումից. խնդիր, որ ամենաշատն է տարածված ու տարատեսակ նոր դրսևորումներով հատկապես ակնառու է մեր միջավայրում: Բոլոր դերակատարներն են կրում պարտավորություն այս բացասական երևույթը հաղթահարելու համար կառուցակարգեր մշակելու և իրացնելու գործում»- ասված է ուղերձում։