Իրադարձային
-ից
-ը
09:33 • 17.04.23Սուդանում զինված բախումների զոհերի թիվը մոտենում է 100-իՍուդանում զինված բախումների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 100-ի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի բժիշկների արհմիությանը։
09:13 • 17.04.23G7-ը կպահպանի Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները ու կշարունակի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները որոշել են շարունակել աջակցել Ուկրաինային, պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները և շարունակել համագործակցությունը սահմանափակող միջոցների պահպանման նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար:
08:40 • 17.04.23Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ էԳետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
08:24 • 17.04.23Ղազախստանում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ կա զոհ և տուժածներՂազախստանի Ժանաոզեն քաղաքում երկհարկանի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով փլուզվել է տան մուտքը։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությանը, քաղաքային հիվանդանոցից հայտնել են, որ փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, կան տուժածներ։
07:59 • 17.04.23Մասիս քաղաքում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում և կից քարե շինությունումԱպրիլի 17-ին, ժամը 06:55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի հիվանդանոցի մոտակայքում այրվում է տնակ։
21:47 • 16.04.23Սուդանում զինված բախումների զոհերի թիվը հասել է 56-իՍուդանում բանակի և Արագ արձագանքման ուժերի ԱԱՈՒ զինված բախումների հետևանքով մեկ օրում 56 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 595 մարդ, այդ թվում՝ զինվորականներ, վիրավորվել է։ Սուդանի բժիշկների կենտրոնական կոմիտեի տվյալներով՝ բախ
20:53 • 16.04.23Պուտինը հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարարի հետ. Կրեմլ«Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի պետական խորհրդական, Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հետ», - ասել է Պեսկովը։
20:44 • 16.04.23Մեքսիկայում արթնացել է աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը. մարդկանց տարհանում ենՄեքսիկայում ապրիլի 16ին արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը։ Ծուխը բարձրացել է մոտ 6700 մետր բարձրության վրա։ Այդ մասին հայտնում է Volcano Discoveryը։Ինչպես հայտնում է The Rio Timesը, այն բանից հետո, երբ հրաբուխն արտանետ
20:30 • 16.04.23Պատերազմում մեր երկրի կորուստների թիվը Թուրքիայում երկրաշարժի զոհերի թվից պակաս է. Ուկրաինայի պաշտպանության նախարարՈւկրաինայի զինված ուժերի կորուստներն ավելի քիչ են, քան Թուրքիայում փետրվարյան ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը իսպանական La Razon թերթին տված հարցազրույց
19:00 • 16.04.23«Թող Տերն օգնի նրանց հասնել խաղաղության». Հռոմի պապը դիմել է ռուսներին և ուկրաինացիներին«Թող Տերը նրանց հետ լինի և օգնի նրանց խաղաղություն հաստատել: Եկեք սգանք այս վայրագությունները և աղոթենք զոհերի համար: Աղոթենք առ Աստված, որպեսզի աշխարհը չզգա մարդու ձեռքով բռնի մահվան սարսափը, այլ զգա կյանքի հրաշքը, որը Նա շնորհում և նորոգում է Իր շնորհով», - ասել է պոնտիֆիկոսը։
18:49 • 16.04.23Հնդկաստանում նախկին պատգամավորին գնդակահարել են ուղիղ եթերով հարցազրույցի ժամանակ (տեսանյութ)Հնդկաստանում սպանվել է նախկին պատգամավոր Աթիկ Ահմեդը, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել առևանգումների համար։ Նա իր եղբոր՝ Աշրաֆի հետ, որը նույնպես դատապարտված է, գնդակահարվել է ուղիղ եթերի ժամանակ, երբ նրանցից հարցազրույց էին վերցնում բժշկական հետազոտության համար հիվանդանոց...
17:59 • 16.04.23Գարեգին Բ-ի նախագահությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել Տեղ գյուղի մոտ ադրբեջանական սադրանքի պատճառով զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համարՄինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, անդրադառնալով օրերս սահմանային գոտում տեղ գտած ցավալի միջադեպին, հրավիրեց եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների...
17:40 • 16.04.23Շիրակում փրկարարները դուրս են բերել ձորում արգելափակված քաղաքացիներինԱպրիլի 16-ին, ժամը 14:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գտաշեն-Բյուրակն գյուղերի միջնամասում երեխաները իջել են ձորը և հետադարձ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
16:39 • 16.04.23Եղեգիս գետի կամրուջը փլուզման վտանգի տակ է. Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը միակողմանի է երթևեկելիՀՀ տարածքում փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
16:28 • 16.04.23Մեր կարևոր նպատակն է, որ ՀՀ քաղաքացիները և ռեզիդենտները հարկերն ընկալեն ոչ թե սեփական գրպանից ուրիշի գրպան ֆինանսական միջոցների արտահոսք, այլ աջ գրպանից ձախ գրպան տեղափոխում. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 16-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, շարունակվել և ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։
