Իրադարձային
-ից
-ը
17:56 • 15.04.23Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանում Ադրբեջանի դրոշն այրելու փաստովԱդրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանում Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշն այրելու փաստով։
16:57 • 15.04.23Ոստիկանությունը փակել է Երուսաղեմի Հին քաղաքի բոլոր մուտքերն այցելուների և ուխտագնացների համարՀին քաղաք տանող դարպասների մոտ, որտեղ գտնվում է Տիրոջ գերեզմանի տաճարը, որտեղ սպասվում է Ճրագալույցի արարողությունը, պատնեշներ են դրված, կենտրոնացած են ոստիկանության մեծաթիվ ուժեր։
16:42 • 15.04.23Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ են հայտնաբերելԱպրիլի 14-ին մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահում հայտնաբերել, զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդ: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության բաժնից:
16:38 • 15.04.23Թուրքիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԹուրքիայում՝ Ադանա նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
15:35 • 15.04.23Ամեն մի չմտածված, իբրև թե «հերոսական» քայլ կարող է հետ գցել, նահանջ արձանագրել առաջընթացի ճանապարհին. Արայիկ ՀարությունյանՄեկ տարի շարունակ մեծ մի թիմ աշխատեց, որպեսզի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լիներ լավագույնը: Ամեն դետալ քննարկվել է ժամերով ու օրերով, հաշվի են առնվել քաղաքական, մարզական, բարոյահոգեբանական բոլոր նրբությունները:
15:28 • 15.04.23Թող երևանցիներն ու քաղաքի հյուրերը քայլեն ու գարշահոտ զգան, հոգ չէ, կարևորը Ծանրամարտի առաջնությունը Երևանում է անցնում․ Մանե Թանդիլյան (լուսանկարներ)Երբ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 500-ից ավելի հյուրերը քայլելիս կլինեն Երևանի կենտրոնում, կխնդրեք, որ Աբովյան փողոցի կոնկրետ հատվածից աջ ու ձախ չշեղվեն հանկարծ, որպեսզի երկրի վարկանիշը չվնասվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանե Թանդիլյանը։
15:17 • 15.04.23Երևանում կիսակառույց շենքի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դիԱպրիլի 15-ին, ժամը 13։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող կիսակառույց շենքի վերելակի հորանում դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
15:12 • 15.04.23Ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից. Կարեն ԳիլոյանԾանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու եկած ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից։
15:04 • 15.04.23Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտԱպրիլի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-19-ն առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
14:58 • 15.04.23ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ։
14:40 • 15.04.23Արամ Նիկոլյանը ծանրամարտի ԵԱ բացման արարողությանը մասնակցել է ոչ որպես Հանրային հեռուստաընկերության աշխատակից, նա հրավիրված էր2013 թվականից Հանրային Հեռուստաընկերության գլխավոր ոճաբանը հանդիսացող Արամ Նիկոլյանը Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությանը չի մասնակցել որպես Հանրային հեռուստաընկերության աշխատակից։
14:23 • 15.04.23Միջադեպն առնչություն չունի մարզիկների անվտանգության հետ, անհրաժեշտ պայմաններն ապահովված են եղել․ ՀՀ ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում Ադրբեջանի մարզական գերատեսչությունների կայացրած որոշումըՄիջադեպը որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության հետ, անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովված են եղել․ ՀՀ ԿԳՄՍՆ ՀՀ ԿԳՄՍՆ- ն մտահոգիչ է համարում Ադրբեջանի մարզական գերատեսչությունների կայացրած որոշումը
14:12 • 15.04.23ՀՀ-ում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, այս ցուցանիշով Հայաստանը 4-րդն է աշխարհում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)2022 թվականի արդյունքներով` Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշով ՀՀ-ն, ինչպես նախորդ օրը պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, 4-րդն է աշխարհում:
13:42 • 15.04.23Երեկ կրակոցներ են եղել Սոթքի հանքավայրի ուղղությամբ. աշխատակիցներին տարհանել են, հանքի աշխատանքը դադարեցվել էԵրեկ երեկոյան ժամը 19:00-23:00 ընկած ժամանակահատվածում կրակոցներ են հնչել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ԳՊՄ Գոլդ ընկերությունից։
13:15 • 15.04.23«Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից 12 բուժառու տեղափոխվել է Հայաստան. բուժումն ավարտած 8 անձ վերադարձել էԻնչպես հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից, 8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
