Իրադարձային
-ից
-ը
11:45 • 03.04.23Հովիվները հիմնականում զինվորական համազգեստ են կրում, հիմա նրանք պատասխանատվությա՞ն են ենթարկվելու․ իշխանական պատգամավորը՝ ՊՆ փոխնախարարինՀիմա տարածված է, որ օրինակ հովիվները մեծամասամբ օգտագործում են զինվորական համազգեստ, որոնք մնացել են կամ իրենց ծառայությունից, կամ էլ նվիրատվություն են ստացել այլ ծառայողների կողմից։
11:40 • 03.04.23Սա կազմակերպված սադրանքների շարք է. Սիմոնյանը հայտնել է, որ երեկ նաև Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ է միջադեպ գրանցվելԵրեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
11:34 • 03.04.23Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում. Հրաչյա ՍարգսյանԵրևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 2021 թվականին ձեռք բերված չինական ավտոբուսների շուրջ ծավալված քննարկմանը:
11:33 • 03.04.23Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինքՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք:
11:21 • 03.04.23Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն շուրջ 40 նոր ներկրված ավտոբուս, մայիսի սկզբին՝ ևս 110 ավտոբուսԱպրիլի 12-15-ը նախատեսվում է շահագործել 67 համարի երթուղին, որը միմյանց կկապի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները (սկիզբը՝ Ներքին Չարբախ, վերջնակետը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն), երթուղին կանցնի նոր կառուցված՝ Շիրակ-Բաբաջանյան կամուրջով:
11:16 • 03.04.23ՊԵԿ-ը հրապարակել է 2023 թ․ մարտի 16-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըՊԵԿ-ը ներկայացնում է 2023 թ․ մարտի 16-31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
11:00 • 03.04.23Կամչատկայում հզոր երկրաշարժից հետո ևս հինգ երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո գրանցվել է մինչև 4,6 մագնիտուդ ուժգնությամբ ևս հինգ երկրաշարժ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
10:53 • 03.04.23ԱՄՆ-ում պտտահողմերի զոհերի թիվը հասել է 32-ի (տեսանյութ)ԱՄՆ-ի 7 նահանգներում տեղի ունեցած ավերիչ փոթորիկը, որն ուղեկցվել է նաև ուժգին պտտահողմերով, առնվազն 32 մարդու կյանք է խլել: Փոթորիկը Միացյալ նահանգներին է պատուհասել մարտի 31-ին:
10:42 • 03.04.23Ավելի լավ է մի քիչ երկար ժամկետ ասել, քան ասել և չանել. Ավինյանը՝ Նորք Մարաշը Սարալանջին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարական մրցույթի մասինՆորք Մարաշ վարչական շրջանը Սարալանջին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարական մրցույթի բացումը նախատեսվում է մայիսի 2-ին:
10:41 • 03.04.23ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել ենՊտտահողմերն ավերել են տներ և ձեռնարկություններ, թաղամասեր, տապալել են ծառեր երկրի 11 նահանգներում:
10:28 • 03.04.23Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետ Սաննա Մարինը պարտություն է կրելՖինլանդիայում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պահպանողական «Ազգային կոալիցիոն» կուսակցությունը՝ Պետերի Օրպոյի գլխավորությամբ, առաջ է անցել գործող վարչապետ Սաննա Մարինի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունից:
10:16 • 03.04.23Ավինյանը հանձնարարեց ամենախիստ ձևով պատժել մետրոպոլիտենի աշխատանքը խաթարած փլուզման մեղավորներինԵրևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ապրիլի 1-ին գրանցված միջադեպին, երբ քարաթափում էր տեղի ունեցել մետրոյի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատում էր արտակարգ ռեժիմով։
10:15 • 03.04.23Ալեն Սիմոնյանը՝ Կասկադում իրեն «դավաճան» անվանած քաղաքացու հետ միջադեպի մասինԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
09:53 • 03.04.23Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի այգին վերանվանվել է Շառլ Ազնավուրի անունովԻսրայելի Պետախ Տիկվա քաղաքի հանրային այգին վերանվանվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանը։
09:47 • 03.04.23Մեր դռները դեսպանի համար փակ են․ Էրդողանն արձագանքել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հանդիպմանըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է Անկարայում ԱՄՆ դեսպանի հետ հետագա հանդիպումներից այն բանից հետո, ինչ վերջինս ավելի վաղ բանակցություններ էր վարել մայիսի 14-ի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։
