Իրադարձային
-ից
-ը
11:05 • 15.05.26Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԴեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
11:03 • 15.05.26ԱՄՆ-ը Իրաքի նոր կառավարությունից ակնկալում է առաջընթաց խնդրահարnւյց հարցերի լուծման գործում. Թուրքիայում ԱՄՆ դեսպան«Մենք ոգևորված ենք նոր ղեկավարության նշանակմամբ և անհամբերությամբ սպասում ենք համագործակցության մեկնարկին», - գրել է Թուրքիայում Ամերիկայի դեսպանը:
10:49 • 15.05.26Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 15-ին և 16-ին մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԱյս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
10:09 • 15.05.26Անգնահատելի է նրա դերն ու վաստակը ՀՀ-ի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ծատուրյանի մաhվան կապակցությամբՆիկոլայ Ծատուրյանի ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ նա բացառիկ նվիրումով ծառայել է հայ թատերարվեստին:
10:03 • 15.05.26Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումՍտուգման արդյունքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են, որ Ընկերությունը ՓՀԷԿ-ում գործունեությունն իրականացրել է խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։
09:41 • 15.05.26ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետԱռողջապահության նախարարությունը հստակեցրել է, որ յոթ տուժած հոսպիտալացվել է, այդ թվում՝ չորս երեխա, երկու մեծահասակի վիճակը ծանր է։
23:48 • 14.05.26Պարզվել է Երևանում nղբերգական ավտովթшրի հետևանքով մшհացած «Howo» մակնիշի բեռնատարի վարորդի և մնացած մեքենաների սեփականատերերի ինքնությունըՎթարի հետևանքով վարորդը, ով արգելափակվել էր ավտոմեքենայում, տեղում մահացել էր։
22:39 • 14.05.26Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Հայորդյաց տների սաներին և իր օրհնությունն է փոխանցել նրանցՎերջում Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Հայորդյաց տների հոգևոր տեսչին, տնօրեններին, մանկավարժներին և հոգևոր սպասավորություն իրականացնող քահանա հայրերին՝ նվիրյալ և նախանձախնդիր աշխատանքի համար։
22:19 • 14.05.26Վաղարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքը․ հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակըՆախապատրաստված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։
21:49 • 14.05.26Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ ԾատուրյանըԾատուրյանը 81 տարեկան էր։ Նա ավելի քան 20 տարի աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես ռեժիսոր։
21:38 • 14.05.26Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿԲուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։
21:29 • 14.05.26«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում հայտնաբերվել է դատապարտված տղամարդու մարմինըՆշված բանտի 1-ին հարկի 2-րդ խցում կախված վիճակում հայտնաբերվել է դատապարտյալ, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Մհեր Ղ․-ի դին։
20:47 • 14.05.26Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներՎթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
19:09 • 14.05.26Քանի դեռ պետականությունը բացակայում էր, Մայր Աթոռը ստանձնեց պետության գործառույթներ՝ առանց նրան փոխարինելու հավակնության․ Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ ՊատարագՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
18:39 • 14.05.26«BMW»-ն Դավթաշենում կոտրել է երկաթե սյունը, ապա՝ ծառի մի հատվածը, առաջ ընթացել, բшխվել բնակչի տան պատուհանին և կողաշրջվելԸստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը։
