Իրադարձային
-ից
-ը
21:37 • 24.03.23Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի ՀՀ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարության մասինՌուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։
21:31 • 24.03.23Երևան քաղաքում անգամ մեկ ծառի հատումը պետք է ունենա ծանրակշիռ և բացառապես օրենքի տառին համապատասխան հիմնավորումներ. Երվանդ ԹարվերդյանԵրևան քաղաքի համալիր զարգացման իմ ծրագրում մի առանձին մեծ գլխով անդրադառնում եմ Երևանի կանաչ տարածքների, բնապահպանական հիմնախնդիրների, ծառերի գրագետ էտի հիմնահարցերին։
21:26 • 24.03.23Մեր «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իրենց վարած դիվանագիտության ընթացքում թուրքական «Բայրաքթարները» հայտնվեցին մեր երկրում․ Սերժ ՍարգսյանՆիկոլ Փաշինյանի վարած դիվանագիտության ընթացքում թուրքական «Բայրաքթարները» հայտնվեցին մեր երկրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:19 • 24.03.23ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:
21:08 • 24.03.23Արշալույս գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվելՄարտի 24-ին, ժամը 18:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արշալույս գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դի:
21:03 • 24.03.23Միգուցե Նիկոլ Փաշինյանն ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը», եթե այդքան մանրամասն տեղյակ է․ Սերժ ՍարգսյանԵթե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել դրա դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
20:50 • 24.03.23Լկտի սուտ է․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ զինամթերքի վերաբերյալ հայտարարության մասինՀՀ ներկայիս ղեկավարները կարող են առանց ամոթի նշույլի նայել դիմացինի աչքերի մեջ և ստել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը:
20:45 • 24.03.23Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարների հետ:
20:16 • 24.03.23ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերությունԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
19:34 • 24.03.23Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքըՌուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հռոմի ստատուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կայացրած որոշումը և Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։
19:29 • 24.03.23ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունը ՀՀ ներքին գործերի նախարարության հետՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։
19:06 • 24.03.23Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 24-ի որոշմամբ՝ Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից։
19:01 • 24.03.23Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով․ hetq.amՄարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու աշխատանքների» մեկնարկի մասին։
18:37 • 24.03.2348-ամյա քաղաքացու ավտոմեքենայի պահեստային անվադողի մեջ իրացնելու նպատակով պահված մեծ քանակությամբ թմրամիջոցներ են հայտնաբերվել․ նախաքննությունն ավարտվել է2022թ․ մայիսի 5-ին՝ ժամը 13:25-ին, բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
18:03 • 24.03.23Այս իշխանությունների համար երևի ծառերն էլ են հին ու նախկին, դրա համար են գլխատվում. Երվանդ ԹարվերդյանՄեծագույն մտահոգությամբ ընդունեցի Երևանի փոքր կենտրոնում՝ Կասկադի և Օպերային թատրոնի շրջակայքում, քաղաքապետարանի մերձակայքում և այլ վայրերում, տասնյակ կենսունակ ծառերի հատման լուրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է
