Իրադարձային
-ից
-ը
11:48 • 21.03.23ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Լաչինի միջանցքի փակման հարցով ընդդիմության հայտարարության նախագիծըՀՀ ազգային ժողովն օրակարգ չընդգրկեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացած՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը՝ Լաչինի միջանցքի փակման հարցով:
11:39 • 21.03.23«Վանաձոր» ՔԿՀ-ում այցելության եկած քաղաքացու գրպանում հայտնաբերվել է կալանավորված անձի համար նախատեսված կասկածելի զանգված2023թ․ մարտի 20-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Գ․ Խ-ին այցելած քաղաքացիներ Ա․ Ա-ին և Գ․ Մ․-ին։
11:33 • 21.03.23Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Լոռու մարզում ապօրինի անտառահատման վերաբերյալ երկու վարույթՁեռք բերված բավարար փաստերի հիման վրա Պուշկինո բնակավայրի երկու բնակիչներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասին):
11:21 • 21.03.23Ադամ Շիֆը դատապարտում է Լուի Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է կազմել՝ դատապարտելով Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականի վերջին հայտարարությունները:
11:13 • 21.03.23Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ։
11:12 • 21.03.23Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը և վարչության պետերից մեկըՀակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երևանի քաղաապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին
11:02 • 21.03.23Արյունարբու ռեժիմի խամաճիկ պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել հայերին․ Էդմոն ՄարուքյանՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որում Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստներից» մեկը սպառնում է Նովրուզի կապակցությամբ հայի սպանել։
11:01 • 21.03.23Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս ԲանկումԿոնվերս Բանկում ամփոփել են Էօրնեկեան հանրակրթական դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպված կամավորական փորձառության ծրագրի արդյունքները:
10:43 • 21.03.23Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանԱրմեն Եանյանը նշանակվել է ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
10:25 • 21.03.23Շարունակելով համագործակցության անշեղ ուղին՝ նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին․ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ:
10:14 • 21.03.23Երևանի Վերին Անտառային փողոցում քարե պարիսպը մասնակի փլուզվել է (լուսանկարներ)Մարտի 21-ին, ժամը 07:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 154/8 շենքի մոտակա քարե պարիսպը մասնակի փլուզվել է, առկա է ամբողջ պատի փլուզման վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
10:09 • 21.03.23Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, իսկ խաղաղ բանակցությունը հիմնված լինեն Հելսինկյան ակտի սկզբունքների վրա․ ԵԽ պատգամավոր Նատալի ԼուզոԱդրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կեղծ բնապահպանական պատրվակներով փակել էր 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։
10:03 • 21.03.23Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգում (տեսանյութ)ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ է գումարվել։
09:27 • 21.03.23Եղվարդ քաղաքում «Infiniti G35»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի գովազդային վահանակինՄարտի 21-ին, ժամը 02։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 59 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը։
23:45 • 20.03.23Ջերմուկում հրադադարի խախտում չկա. ՊՆՊաշտպանության նախարարությունը հրադադարի խախտումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ տարածում է
