Իրադարձային
-ից
-ը
14:18 • 21.03.23ՀՀ ԱԳՆ-ն քննարկել է ՀԱՊԿ-ի փոխօգնության փաթեթը, բայց վերջին պահին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է դրանից, երեկ Միրզոյանը չհերքեց դա․ Հայկ ՄամիջանյանԵրեկ Ալեն Սիմոնյանը, կապված Բաքու-Ստեփանակերտ, այսպես կոչված վերաինտեգրման բանակցություններին, բառացի պատասխանեց՝ դեռևս ճանապարհ կա անցնելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
14:04 • 21.03.23Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը մեղադրվում է փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու մեջ. նախաքննությունն ավարտվել էԱ. Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
13:54 • 21.03.23Սի Ծինփինը բացատրել է, թե ինչու է վերընտրվելուց հետո առաջին այցի համար ընտրել հենց ՌուսաստանըՉինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է, որ երկրիր ղեկավարի պաշտռոնում վերընտրվելուց հետո առաջին օտարերկրյա այցից համար ընտրել է Ռուսաստանը, քանի որ դա համապատասխանում է պատմական տրամաբանությանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
13:44 • 21.03.23Երևան քաղաքը միայն կենտրոնը չէ, քաղաքը պետք է զարգանա հավասարաչափ․ Երվանդ Թարվերդյաներջին մի քանի տասնամյակներում Երևանի զարգացումը, ենթակառուցվածքները, հանրային կյանքն ու ակտիվությունը գրեթե բոլոր ոլորտներում գերկենտրոնացել են հիմնականում Կենտրոն վարչական շրջանում, մասնակիորեն՝ մեկ-երկու հարակից թաղային համայնքներում, օրինակ՝ Արաբկիրում։
13:31 • 21.03.23Ճապոնիայի վարչապետը չհայտարարված այցով մեկնել է ԿիևՃապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այցով մեկնել է Ուկրաինա: G7-ում նախագահող Ճապոնիայի ղեկավարը Մեծ յոթնյակի միակ երկրի ղեկավարն է, որ մինչ այժմ չի այցելել Կիև։
13:27 • 21.03.23Սյունիքի մարզում նորածնի դիակի հայտնաբերման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ2023թ. մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա:
13:22 • 21.03.23«Մի կյանքից ավելի»․ բացառիկ մանրամասներով հուշագրություն՝ հետախույզ և դիվանագետ Արմեն Սարգսյանի կյանքի ու գործունեության մասինՀետախույզ, գնդապետ դեսպան և երաժիշտ Արմեն Սարգսյանի մասին պատմող «Մի կյանքից ավելի» գիրքը արդեն ընթերցողների սեղանին է։
13:12 • 21.03.23Իսրայելի խորհրդարանը չեղարկել է Արևմտյան ափից հրեական չորս բնակավայրերի տարհանման ծրագիրըԻսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) այսօր ընդունել է օրենք, որը չեղյալ է համարում Հորդանան գետի արևմտյան ափից չորս հրեական բնակավայրերի տարհանումը, որը պետք է տեղի ունենար նախկին վարչապետ Արիել Շարոնի (1928-2014) 2005 թ.-ի սահմանազատման ծրագրի շրջանակներում:
13:06 • 21.03.23«Ռենշին» ընկերության «քաղաք քաղաքում» կոնցեպտով համարձակ նախագիծը կմշակի Laguarda.Low հեղինակավոր ընկերությունը (լուսանկարներ, տեսանյութ)«Ռենշին» ընկերությունը, համաձայն հայտարարված նոր ռազմավարության` ստեղծել ոչ միայն պարզապես անշարժ գույք, այլ ապրելակերպ, մեկնարկել է նոր, ժամանակակից «քաղաք քաղաքում» կոնցեպտով թաղամասի կառուցումը Երևանում:
13:05 • 21.03.23Երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 190 մլն դոլարի վնաս, եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 9,800 մարդ․ ԱՀ ՄԻՊ-ի զեկույցը շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների մասինԱրցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:
12:48 • 21.03.23Հորդորում ենք ՄԱԿ-ի, ԵԽ-ի և ԵՄ-ի պատկան կառույցներին, պետությունների ղեկավարներին հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի վճռի կատարմանը․ Գերագույն Հոգևոր ԽորհուրդԳերագույն Հոգևոր Խորհուրդը, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։
12:31 • 21.03.23Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին քաղաքացին նորածնի դի է հայտնաբերելՄարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին նորածնի դի կա:
12:26 • 21.03.23Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին․ Արթուր ԹովմասյանՔաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին։ Այս մասին ասված է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ։
12:12 • 21.03.23Առաջիկայում կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը․ գնաճի հեղինակ սուբյեկտները զրկվելու են դրանից․ ԱՀ պետնախարարԱռաջիկա օրերին կընդունվի Արցախի տնտեսական շրջափակման հետևանքով վնաս կրած ձեռնարկատերերին 2023թ. փետրվար ամսվա համար պետական աջակցություն ցուցաբերելու մասին կառավարության որոշումը:
12:03 • 21.03.23Նախատեսվում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով. նախագիծԱռողջապահության նախարարությունն առաջարկում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով: «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումը Ազգային ժողովում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
