Իրադարձային
-ից
-ը
22:35 • 17.03.23Վեհափառն ու Իրաքի խորհրդարանականներն անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններինՆորին Սրբությունն ընդգծեց, որ վերջիններիս այցը Հայաստան լավագույն վկայությունն է երկու ժողովուրդների՝ դարավոր պատմություն ունեցող բարեկամական և ջերմ հարաբերությունների
22:07 • 17.03.23Արտաքին անվտանգության և խաղաղության ապահովումը բացարձակ առաջնահերթություն են․ Փաշինյանը՝ Խաչատուրյանի հետ հանդիպմանը (տեսանյութ)Մենք զարգացման օրակարգից, բարեփոխումների օրակարգից ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք՝ իհարկե, շարունակելով ավելի ու ավելի կենտրոնացած մնալ անվտանգային օրակարգի վրա
21:23 • 17.03.23Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. ԱՀ պետնախարարԳուրգեն Ներսիսյանը նշել է, որ շրջափակման պայմաններում սպառած գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարները սոցիալապես անապահով բնակչության համար ծանր բեռ են
21:16 • 17.03.23Կոտայքի մարզում մառախուղի պատճառով բախվել է 6 մեքենա․ Shamshyan.comԲոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:
21:07 • 17.03.23Կադիրովը պարգևատրում է խոստացել Ղուրանն այրած ուկրաինացի զինվորին գերի վերցնելու համարԿադիրովը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ուկրաինացի զինվորականները ծաղրում Ղուրանը և խոստացել գտնել նրանց ու պատժել։
20:54 • 17.03.23Պուտինի կալանավորման մասին Հաագայի դատարանի որոշումը ՌԴ-ի համար ոչ մի նշանակություն չունի․ Զախարովա«Միջազգային քրեական դատարանի որոշումները մեր երկրի համար ոչ մի նշանակություն չունեն, այդ թվում ՝ իրավական տեսանկյունից», - գրել է Զախարովան իր թելեգրամյան ալիքում։
20:33 • 17.03.23Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին․ քննարկվել են փոխգործակցության օրակարգի հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
20:27 • 17.03.23Կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ․ Արցախի պետնախարարԱրցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով անասնաբուծության ոլորտում առկա խնդիրներին:
20:23 • 17.03.23Հայաստանը կարևորում է ՄԱԿ ՓՀԳ հանձնակատարի գրասենյակի ներգրավումը ԼՂ-ում հայ տեղահանված անձանց վերադարձի ապահովման գործումՄարտի 17-ին ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կավիտա Բելանին իր նշանակման վերաբերյալ հավատարմագրման նամակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին:
20:13 • 17.03.23Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր Է տվելՀաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել:
20:09 • 17.03.23Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների 2023թ. առաջնության մեկնարկի հետհաշվարկի միջոցառմանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է առաջնության մեկնարկի հետհաշվարկի միջոցառմանը:
19:52 • 17.03.23Մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ Խորհրդին ուղղված ԵԽ-ի կոչին․ Արցախի ԱԳՆ-ի մեկնաբանությունը ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունման կապակցությամբՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը:
19:36 • 17.03.23Երևանի քաղաքապետի պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը․ Դավիթ ԽաժակյանԵրևանի քաղաքապետի հրաժարականից հետո ավագանու կողմից նոր քաղաքապետի ընտրությունը պարտադիր չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետի պարտականությունները կստանձնի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
19:10 • 17.03.23Թուրքիան որոշել է սկսել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան տեսել է Ֆինլանդիայի անկեղծ քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Թուրքիայի առջև ստանձնած պարտավորությունների ուղղությամբ։
18:59 • 17.03.23Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղուն ուրբաթ՝ մարտի 17-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ երկրի ԱԳՆ-ին հղումով։
