Իրադարձային
-ից
-ը
09:37 • 13.03.23Արմեն Ռուստամյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում. Իշխան Սաղաթելյան (լուսանկարներ)ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
09:26 • 13.03.23Սաակաշվիլին հայտնել է իր առողջական վիճակի վատթարացման մասինՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բրիտանական Sky News հեռուստաալիքին հայտնել է, որ իր քաշը գրեթե կրկնակի նվազել է, իսկ հետագա նվազման դեպքում բժիշկները բազմաօրգանային անբավարարություն են կանխատեսում, գրում է ՌԻԱ Նովոստին։
08:01 • 13.03.23ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
07:41 • 13.03.23Գյումրիում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Terios kid»-ը․ վերջինս շրջվել է, կան տուժածներՄարտի 12-ին, ժամը 20։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում՝ ավտոշուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
22:49 • 12.03.23Արարատի մարզում Hyundai Elantra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շուռ եկել. հսպիտալացվել է 5 մարդ, այդ թվում՝ երեխաներ․ Shamshyan.comԵրևանի բնակիչ, 24-ամյա Նինա Ի.-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
22:07 • 12.03.23«Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին խնդիրն է»․ ՀաջիևԲաքուն անընդունելի է համարում Հայաստանի իշխանությունների՝ խաղաղ համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կետ ներառելու փորձերը: Այս մասին Report-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։
20:43 • 12.03.23Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 48 հազարիԹուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 48 հազարի, վիրավորների թիվը գերազանցել է 115 հազարը։
20:21 • 12.03.23Իրանում դպրոցականներին թունավորելու կասկածանքով ավելի քան 100 մարդ է ձերբակալվել. տուժել է ավելի քան 1000 աշակերտԻրանում իշխանություններն ավելի քան 100 մարդու են ձերբակալել դպրոցներում աշակերտների թունավորման կասկածանքով։ Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
20:03 • 12.03.23Երևանում ականանման առարկա է հայտնաբերվել․ Shamshyan.com (լուսանկարներ)Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նվեր Սաֆարյան 23/12 հասցեի մոտակայքում՝ քարերի մեջ, ականանման առարկա կա։
19:39 • 12.03.23ՃՏՊ Ծիծեռնակաբերդի խճուղում․ բախվել են «Nissan Tiida»-ն և «Opel Astra G»-նՄարտի 12-ին, ժամը 15։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցից դեպի «Դալմա գարդեն մոլ» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։
19:32 • 12.03.23Մոլդովայում ցուցարարները վերջնագիր են ներկայացրել կառավարությանըՄոլդովայի մայրաքաղաք Քիշնևում զանգվածային բողոքի ցույցերը, որոնց ընթացքում տասնյակ մասնակիցներ են բերման ենթարկվել, պաշտոնապես ավարտվել են, ընդդիմությունը բանաձև է ընդունել, որով կառավարությունից պահանջել է վճարել ջեռուցման ու էլեկտրաէներգիայի վարձավճարները։
18:51 • 12.03.23Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեծամորի թանգարան (լուսանկարներ)ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են Մեծամորի Պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Հակոբյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։
18:19 • 12.03.23Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կրկին երկրաշարժ է գրանցվելԹուրքիայի կենտրոնական հատվածում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
17:46 • 12.03.23Գեղաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու այրված դի․ Shamshyan.comԱյսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի տներից մեկում դի կա։
16:19 • 12.03.23Պարեկների գործողությունների հետևանքով՝ մեքենայում Գևորգ Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրվել է շտապօգնություն․ պատգամավորԸստ նրա, երեկ երեկոյան Պարեկային ծառայության աշխատակիցները բավականին երկար ժամանակ հետևել են իրեն, այնուհետև, արդեն այն ժամանակ, երբ վերջինս մոտ է եղել իր բնակության վայրին, մոտեցել են և առանց պատշաճ կերպով օրինական պահանջ ներկայացնելու փորձել են իրեն դուրս բերել մեքենայի միջից:
