Իրադարձային
-ից
-ը
22:28 • 22.02.23Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արտավազդ Փելեշյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան օրվա առիթովՎարչապետը վարպետին մաղթել է առողջություն, ստեղծագործական էներգիա և շնորհակալություն հայտնել նրան բեղմնավոր գործունեության համար:
22:06 • 22.02.23Մարտակերտի և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երեք դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆՌուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ։
21:51 • 22.02.23Երևանում բախվել է 3 մեքենա, դրանցից մեկն էլ բախվել է գազատար խողովակին, կա վիրավոր․ Shamshyan.comԱվտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ինչից գազի արտահոսք է սկսվել։
21:25 • 22.02.23Ուրախ ենք տեսնել ճշմարտության գերակայությունը. ՀՀ արտգործնախարարը` Հաագայի դատարանի որոշման մասինՄենք ուրախ ենք նաև տեսնել ճշմարտության գերակայությունը, քանի որ դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի հակընդդեմ հայց
21:20 • 22.02.23Վաղվանից Արցախի բոլոր մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքըՀանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի վերականգնման և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
21:11 • 22.02.23Ադրբեջանի իշխանությունը սատարում է միջանցքը փակած «ակտիվիստներին». Human Rights Watch-ն անդրադարձել է ԼՂ հումանիտար ճգնաժամինHuman Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակմամբ ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի պատկերը:
21:01 • 22.02.23Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի՝ ընդդեմ ՀՀ-ի ներկայացված բոլոր պահանջներըԱրդարադատության միջազգային դատարանը, անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին, ամբողջությամբ մերժել է դրանք:
20:50 • 22.02.23Ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ ՀարությունյանԱյս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
20:37 • 22.02.23Ամերիկայի հայկական համագումարը մարտի 27-28-ը Քարոզչական գագաթնաժողով կանցկացնի ԱՄՆ ԿոնգրեսումԱՄՆ Կոնգրեսի նոր ընտրվելու, Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման ու մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների հետ կապված՝ մարտի 27-28-ը Կոնգրեսում տեղի կունենա Ամերիկայի հայկական համագումարի Քարոզչական գագաթնաժողովը։
20:32 • 22.02.23Մոսկվան կոշտ միջոցներ կձեռնարկի Նիդերլանդներում ռուս դիվանագետների թիվը կրճատելու որոշման կապակցությամ. ԶախարովաՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կոշտ միջոցներ կձեռնարկի Նիդերլանդներում Ռուսաստանի դիվանագիտական ներկայությունը նվազեցնելու Հաագայի որոշման կապակցությամբ։
20:14 • 22.02.23Իրավունքը մեր կողմից է, մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են. Ռուբեն ՎարդանյանԻնչպես հաճախ նշել եմ իմ հանրային ելույթներում՝ իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են, և միջազգային իրավական գործիքակազմը կարևոր է այդ ճանապարհին։
20:06 • 22.02.23ՀՀ նախագահը սիրիահայ համայնքի հետ քննարկել է Սիրիայում երկրաշարժի առաջացրած դժվարությունների հաղթահարման ուղիներըՎահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են վերջերս Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները և առաջացած դժվարությունների հաղթահարման ուղիները, ինչպես նաև համայնքին հուզող մի շարք խնդիրներ:
19:45 • 22.02.23Փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս մեկ անձՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվող քննությամբ պարզվում են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ․Պ -ի մահվան դեպքի հանգամաքնները։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
19:33 • 22.02.23Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար. Արդարադատության միջազգային դատարանի որոշումըՀայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը, որը ներկայացնում ենք հակիրճ.«Դեկտեմբերի 12֊ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն
18:59 • 22.02.23Հրապարակվում է «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման հարցով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը․ տեսանյութՀայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանը հրապարակել է որոշումը։
