Իրադարձային
-ից
-ը
12:32 • 12.02.23Ստեփանակերտի անասնագոմերից մեկում հայտնաբերվել է 32–ամյա երիտասարդի դիԿատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:
12:26 • 12.02.23Պրիգոժինը հայտնել է ռուսական ուժերի կողմից Կրասնայա Գորա-ի գրավման մասինԱյն նաև հրապարակել է այս բնակավայրի գրավումը հաստատող լուսանկարներ և տեսանյութեր։
12:11 • 12.02.23Ջերմուկում ֆանտաստիկ եղանակ է, հնարավորության դեպքում անպայման այցելեք․ Հակոբ Արշակյան«Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթական, իրավական, առողջապահական, պաշտպանական համակարգերն այս առումով ամենանախոցելիներից են
10:55 • 12.02.23Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Ալեքսանդիթում հայ ընտանիքի 3 անդամ զոհվել էՆշենք, որ ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվն անցել է 21 հազարից, վիրավորները 80 հազարից ավելի են:
21:37 • 11.02.23Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22 327-իԹուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 22 հազարը, իսկ վիրավորներինը՝ 80 հազարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
20:34 • 11.02.23Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների հետՓետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ ամենօրյա մարտական, ֆիզիկական պատրաստություն են անցնում «Պաշտպան հայրենյաց» ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած ժամկետային զինծառայողները։
20:09 • 11.02.23Կիմ Չեն Ընի սիրելի դուստրը և իրավահաջորդը․ Հս․ Կորեայի առաջնորդը հանրությանն է ներկայացել 9-ամյա դստեր հետՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընդը մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է ռազմական միջոցառումների ժամանակ հանրությանը ներկայանում կրտսեր դստեր հետ՝ այդ կերպ աշխարհին ակնարկելով, որ Կիմ ընտանիքի հաջորդ սերունդը ևս կղեկավարի երկիրը։
19:30 • 11.02.23Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատև․ Գարո Փայլանն անդրադարձել է ՀՀ-ից ուղարկված մարդասիրական օգնությանը (տեսանյութ)Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Հայաստանից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությանը:
18:38 • 11.02.23ԱՀԿ-ն 35 տոննա բուժսարքավորումներ է հասցրել Սիրիա․ Հալեպ է ժամանել Թեդրոս ԳեբրեյեսուսըԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը 35 տոննա բուժսարքավորումներ է հասցրել Սիրիա՝ օգնելու երկրաշարժից տուժածներին։ Առաջիկա օրերին երկրում վայրէջք կկատարի 30 տոննա բեռով երկրորդ ինքնաթիռը։
18:26 • 11.02.23Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ անկարգություններ են սկսվելՓարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ անկարգություններ են սկսվել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ցուցարարները կոտրել են խանութների ցուցափեղկերը, ինչին միջամտել է ոստիկանությունը։
17:58 • 11.02.23Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 21 000-ը, համալսարանները կանցնեն ուսուցման հեռավար ռեժիմի․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով փետրվարի 11-ին այցելել է երկրաշարժի հետևանքով տուժած Դիարբեքիր, ելույթ է ունեցել, որի ժամանակ հայտնել է զոհերի նոր թվի մասին։
17:43 • 11.02.23Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել սպայակազմի հետ (լուսանկարներ)Նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ծանոթացել նրանց ծառայողական կենսագրությանը, հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով, լսել հուզող հարցերը:
17:36 • 11.02.23Հայ փրկարարներն այցելել են Հալեպի Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի, իրականացվել է մոմավառություն` ի հիշատակ երկրաշարժի զոհերի (լուսանկարներ)2023թ. փետրվարի 11֊ին Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը այցելեց Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի` ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։
17:22 • 11.02.23Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա. Արսեն Թորոսյանը՝ «Համմեր»-ի վարոդի մասինՊետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան տիրույթում գրել է ՀՀ Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսենց Թորոսյանը՝ մեկնաբանելով նախօրեին «Համմեր»-ի վարորդի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպը։
17:09 • 11.02.23Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20 937-իՓետրվարի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղևորվել է երկրաշարժից տուժած Դիարբեքիր, որտեղից հետո լինելու է Շանլըուրֆայում։
