Իրադարձային
-ից
-ը
14:59 • 02.02.23Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և եվրահանձնակատարները ժամանել են ԿիևԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և 14 եվրահանձնակատարներ ու Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաներ այսօր ժամանել են Կիև
14:39 • 02.02.23Զինդատախազությունն ուսումնասիրություններ է իրականացրել ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության կենտրոնական պահեստում. նախաձեռնվել է հինգ քրեական վարույթՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը, 2022 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2023 թվականի հունվարի 12-ը, ՀՀ Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության կենտրոնական ինժեներական պահեստում իրականացրել է ուսումնասիրություններ:
14:27 • 02.02.23Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներԳործադիրն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում:
14:21 • 02.02.23Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, որոշ շրջաններում՝ ինտենսիվՓետրվարի 2-ի կեսօրից հետո, 3-ի գիշերը և առավոտյան, 5-ին և 7-ին շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:
14:05 • 02.02.23Աշխատում ենք շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ. ԿԽՄԿ-ն՝ Լաչինի միջանցքի մասինԿարմիր Խաչի միջազգային կոմիտեից վստահեցնում են, որ աշխատում են Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության և շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
13:42 • 02.02.23Վահրամ Դումանյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդականԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Վահրամ Դումանյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: Այս մասին ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
13:35 • 02.02.23Եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում. Լավրով«Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ շահագրգռված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում»,- ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։
13:33 • 02.02.23ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից 6 բուժառու է տեղափոխվել Հայաստան«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
13:28 • 02.02.23Այրվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, այդ փուլը հաղթահարել ենք․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ հրդեհից վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է։
13:13 • 02.02.23Ավստրալիայում երկրի կառավարությանը կոչ են արել քայլեր ձեռնարկել Արցախի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբՆշվում է, որ բաց նամակի հեղինակներն Ավստրալիայի կառավարության լռությունն անվանել են «խլացուցիչ և անընդունելի»։
13:11 • 02.02.23Մոսկվան ՀԱՊԿ-ին չի դիմել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ կապված օգնության խնդրանքով. ԼավրովՌուսաստանն ունի այն ամենը, ինչն իրեն պետք է հատուկ ռազմական գործողության խնդիրները լուծելու, այն պատերազմն ավարտելու համար, ընդգծել է Լավրովը:
13:07 • 02.02.23Վարչապետի մեքենայի ուղղությամբ ձու են նետել, հարձակում է եղել․ Զարեհ Սինանյանը՝ ՀՅԴ գործիչների մուտքը ՀՀ արգելելու մասինՀՅԴ գործիչների մուքտի արգելը կապված է վարչապետի մեքենայի վրա հարձակվելու միջադեպի հետ: Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՅԴ մի շարք գործիչների մուտքը՝ ՀՀ արգելքլելու որոշմանը։
13:01 • 02.02.23ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում քննարկվելու է ՌԴ-ի 300 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների օգտագործումըՓետրվարի 3-ին կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում կքննարկվի Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հեռանկարը, Բրյուսելում լրագրողներին ասել Է ԵՄ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա:
12:54 • 02.02.23Կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-26 թվականների ծրագիրըԿառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
12:45 • 02.02.23Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի փուլային տարբերակովԿառավարությունը հաստատեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
