Իրադարձային
-ից
-ը
23:59 • 01.05.26Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցում գտնվող պահեստումՏեղում պարզվել է, որ տարածքը գազաֆիկացված չէ, հետևաբար հրդեհի պատճառը գազը չի եղել։
21:10 • 01.05.26Թեղուտ-Հաղարծին ճանապարհին «Hyundai Fit»-ը մոտ 30 մետր բարձրությունից ընկել է և հայտնվել գլխավոր ճանապարհին․ կա զnհԴեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներն ու մահացածը ընտանիքի անդամներ են և բնակվում են Հաղարծինում։
20:54 • 01.05.26Երկար հերթեր են Գոգավանի սահմանային անցակետումԱվելի քան 1 կիլոմետր ձգվող խցանման պատճառը՝ Հայաստանից Վրաստան մեկնող քաղաքացիների հոսքն է։
20:36 • 01.05.26Գյումրի քաղաքում այրվել է ավտոմեքենաԱյրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ։
18:50 • 01.05.26Աբովյան պուրակից ջերմային այրվшծքներով քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոցԴեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
18:10 • 01.05.26Կոմի Հանրապետությունում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել․ կան վիրшվորներՈւղղաթիռը պետք է տեղափոխեր հերթափոխի աշխատողներին Նենեցու ինքնավար օկրուգ։
17:13 • 01.05.26«Mercedes»-ը Պռոշյան գյուղի սկզբնամասում վրшերթի է ենթարկել հետիոտնինԴեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
16:25 • 01.05.26Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետումՀիշեցնենք, որ 2026 թվականին Հայաստանում մայիսի 1-ը և 4-ը ոչ աշխատանքային օրեր են։ Մայիսի 1-ը Աշխատանքի օրն է, իսկ մայիսի 4-ը (երկուշաբթի) հանգստյան օր է հայտարարվել կառավարության որոշմամբ՝ Երևանում կայանալիք խոշոր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պատճառով։
15:08 • 01.05.26Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտեԻրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե իբր Բալահովիտում կոյուղատար համակարգը միացված է խմելու ջրի համակարգին։
14:56 • 01.05.26Գտնվում ենք գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ և ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը. Wildberries-ը պարզաբանում է տարածելՄիաժամանակ, Ռուսաստանի Դաշնությունում պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։
14:42 • 01.05.26Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՑուցարարները պահանջում են բարձրացնել աշխատավարձերն ու բարելավել աշխատանքային պայմանները։
14:07 • 01.05.26Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ՝ մարդկանց առօրյա խնդիրներից մինչև համայնքային կարևոր թեմաներ։
14:05 • 01.05.26Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
13:51 • 01.05.26Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա««Վերածնունդ» թաղամասի բնակիչներն ենք, դեռևս 2,5 տարի առաջ քաղաքապետարանը խոստացել էր, որ կտեղադրվի լուսացույց, անցում, որովհետև 4,000 բնակչի թողել են կղզյակի մեջ, մեր երեխաները ամեն օր սխալ ճանապարհով՝ անցում անցնելով, գնում են ֆիզմաթ ու հետ են գալիս: Իջնում են Լենինգրադյանի վրա, 15 րոպե քայլում են վատ ճանապարհներով, որպեսզի տուն հասնեն։
12:58 • 01.05.26Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրությունՔահանայական կոչման կարժանանան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան յոթ սարկավագներ:
