Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցում գտնվող պահեստում

23:59 • 01.05.26

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում գտնվող շինանյութի և այլ ապրանքների պահեստային հատվածում կրակ է, և ծուխ է նկատվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մոտ 8 մարտական հաշվարկ։

Այս պահին հրշեջները, կարծես թե, կարողացել են կանխել կրակի տարածումը, իսկ կրակը տեսանելի է մոտ 100 մետրից, իսկ ծուխը՝ 1 կմ-ից։

Տեղում հերթապահող Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի քանի հոգու օգնություն է ցուցաբերել, քանի որ նրանց ինքնազգացողությունը վատացել էր ծխից։

Տեղում պարզվել է, որ տարածքը գազաֆիկացված չէ, հետևաբար հրդեհի պատճառը գազը չի եղել։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։