Իրադարձային
-ից
-ը
10:30 • 16.01.23Երևանի Սարի Թաղի 15-րդ փողոցում ավտոմեքենա է այրվելՀունվարի 16-ին, ժամը 03։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 15-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։
10:20 • 16.01.23«Ճվճվ Արոյի» որդին չի ենթարկվել իրավապահների պահանջին, BMW-ով դիմել է փախուստի և ենթարկվել վթարի․ Shamshyan.com (լուսանկարներ)Պարզվել է, որ վարորդը «Ճվճվ Արոյի» տղան է՝ Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Վարդանյանը,
10:20 • 16.01.23Մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահի քննադատությունը, որովհետև Ֆրանսիան միշտ ցանկացել է գործել՝ ի նպաստ խաղաղության հաստատման գործընթացի. Ֆրանսիայի ԱԺ նախագահՖրանսիայի նպատակն է գործել՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ խաղաղ կարգավորման, որը պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը:
10:17 • 16.01.23Պուտինից «Արիության համար» մեդալ ստացած Հայկ Գասպարյանը պարգևատրվել է Սոլեդարի գրավման համարՌուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար, գործարար Եվգենի Պրիգոժինը «Վագներ»-ի մարտիկ Հայկ Գասպարյանին հանձնել է «Սոլեդարի գրավման համար» մեդալը, գրում է riafan.ru-ն։
10:04 • 16.01.23Գյումրի քաղաքի մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվելՀունվարի 16-ին, ժամը 02։16-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մթերային խանութում:
09:43 • 16.01.23Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մեռկասառույց է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մեռկասառույց է։
09:29 • 16.01.23Արևմուտքը Կիևին ավելի քան չորս հազար միավոր ռազմական տեխնիկա է մատակարարել․ BloombergԱրևմտյան երկրները Կիևին ավելի քան 4000 միավոր զրահատեխնիկա, հրետանային զենքեր և այլ համակարգեր են մատակարարել։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով նիդերլանդական պաշտպանական վերլուծության և ռազմական հետազոտությունների Oryx կայքի տվյալներին։
08:57 • 16.01.23Երևանի Կորյունի փողոցում «Mazda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և շենքի պատին ու բռնկվելՀունվարի 16-ին, ժամը 02։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
08:38 • 16.01.23Ինդոնեզիայի ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԻնդոնեզական Սումատրա կղզու ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով։
08:32 • 16.01.23ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
07:57 • 16.01.23Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել է 5 ավտոմեքենա․ կան տուժածներՀունվարի 15-ին, ժամը 22։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
22:08 • 15.01.232023 թվականին ՀԱՊԿ 4 զորավարժությունից 3-ը կանցկացվի ԲելառուսումՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) 2023 թվականին նախատեսված չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում։ Այս մասին կիրակի STV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ...
22:01 • 15.01.23Սպանություն՝ Արմավիրի մարզում հայտնի «Մեյմանդարի» շուկայում. հայտնաբերվել է տղամարդու դի, կա վիրավոր. shamshyan.comԻնչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված շուկայում՝ կանաչեղենի վաճառքի բաժնում՝ տաղավարներից մեկի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի՝ պարանոցի մասում սուր կտրող-ծակող առարկայի հետքով։
21:34 • 15.01.23Մենք պատերազմի վճռորոշ փուլում ենք. Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության ամենաարագ ճանապարհն է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՍտոլտենբերգը կարծում է, որ արևմտյան երկրները շուտով կավելացնեն ծանր սպառազինության մատակարարումները Ուկրաինա: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները գիտեն, որ Ուկրաինային անհրաժեշտ են այնպիսի մարտական տանկեր, ինչպիսին գերմանական Leopard 2-ն է։
20:20 • 15.01.23Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա նույնիսկ Ուկրաինայում կարգավորումից հետո. Ստոլտենբերգ«Նախկինի պես չի լինի. եթե անգամ Ուկրաինայում զենքերը լռեն, չպետք է ակնկալել, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կկարգավորվեն»,- ասել է գլխավոր քարտուղարը։
