Իրադարձային
-ից
-ը
17:29 • 23.12.22Երևանը դիվանագիտական ուղիներ չի օգտագործել, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման մերժման մասին տեղեկացել ենք մամուլի հաղորդագրությունից. Լավրով«Մենք, ինչպես դուք, այս մերժման մասին տեղեկացել ենք մամուլի հաղորդագրությունից։ Որևէ դիվանագիտական խողովակներ, որոնք սովորաբար ներգրավված են լինում նման դեպքերում, չեն օգտագործվել։ Սա հայկական կողմի որոշումն է»,- ասել է Լավրովը։
17:25 • 23.12.22Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի պատվիրակությանըԴեկտեմբերի 23ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբԱյս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Հանդիպման ընթաց
17:15 • 23.12.22Մոսկվան կապ չունի Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղ գնալու հետ. ԼավրովՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կապ չունի վերջերս ՌԴ քաղաքացիությունից հրաժարված միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գնալու և այնտեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշման հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
16:45 • 23.12.22Փարիզում հրաձգության հետևանքով կան զոհերՓարիզում հրաձգության հետևանքով երկու զոհ կա, հայտնում է Daily Mailը՝ հիշեցնելով, որ Էնժիեն փողոցում 69ամյա տղամարդը կրակ է բացել անցորդների վրա, ինչից հետո համատարած խուճապ է սկսելԴեպքը տեղի է ունեցել ԱհմեթԿայա քրդ
16:20 • 23.12.22Ալեն Սիմոնյանը հերոս Գևորգ Արշակյանի անվան դպրոցում մոր՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի հրավերով մասնակցել է բարեգործական միջոցառմանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 23-ին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գեւորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում հերոսի մոր՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի հրավերով մասնակցել է բարեգործական միջոցառման:
16:09 • 23.12.22Փարիզում 69-ամյա տղամարդը կրակ է բացել փողոցում և վիրավորել մի քանի մարդուՓարիզում հրաձգության հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է. BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Էնգիեն փողոցում 60-ամյա տղամարդը կրակ է բացել անցորդների վրա։
15:41 • 23.12.22FTX-ի հիմնադիրն ազատ է արձակվել ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ գրավի դիմացԿրիպտոարժութային FTX-ի բորսային հիմնադիր և նախկին գործադիր տնօրեն 30-ամյա Սեմ Բենկմեն Ֆրիդն ազատ է արձակվել 250 միլիոն դոլար գրավի դիմաց: Նրա ծնողները երաշխիքներ են տվել առ այն, որ նա կմնա տնային կալանքի տակ՝ Կալիֆոռնիայի Պալո Ալտո իրենց առանձնատանը:
15:02 • 23.12.22Մարի Իզմիրլյանի անվան մանկատան հաշվապահը մեղադրվում է ավելի քան 8 մլն դրամ հափշտակելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հ Վն, 20182021 թվականների ընթացքում որպես հաշվապահ, այնուհետև որպես գլխավոր հաշվապահ աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարո
14:42 • 23.12.22Մեր խնդիրը Դաշնակցությանն իր պատմությունը հիշեցնելը չէ․ Գուրգեն Արսենյան (տեսանյութ)Հարգելի խորհրդարան, մեր խնդիրը Դաշնակցությանը քննադատելը չէ, իրենց պատմությունը հիշեցնելը չէ, մեր խնդիրը ազգային անվտանգության համակարգի արտաքին հետախուզական ծառայության օրենսդրական
14:35 • 23.12.22Անչափահասները հայտարարատու չեն լինի, կներդրվեն սոցիալական կրեդիտներ. Ֆինանսների փոխնախարարը ներկայացնում է հայտարարագրման համակարգի նախագծի փոփոխություններըՀայաստանում 2023 թվականից կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, 2026-ից արդեն ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները կհայտարարագրեն իրենց եկամուտները, անչափահասները հայտարարատու չեն լինի:
14:24 • 23.12.22ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունները լայնածավալ աշխատանքներ են կատարում Լաչինի միջանցքի՝ հնարավորինս շուտ բացման համար. ԱԽ քարտուղարՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ գործադիր և օրենսդիր իշխանությունները համատեղ լայնածավալ աշխատանքներ են կատարում բոլոր գործընկերների հետ Լաչինի միջանցքի՝ հնարավորինս շուտ բացման համար:
14:20 • 23.12.22Բարձրաստիճան դիվանագետները Ջերմուկում քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման մանրամասները (տեսանյութ)Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումը:
13:28 • 23.12.22Արցախում 11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում, 4 ամսական փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծանր«Հանրապետական բժշկական կենտրոն» -ում 7 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
13:19 • 23.12.22Իրանը ցանկանում է ընդլայնել Ռուսաստանին զենքի մատակարարումները. «Մոսադ»-ի տնօրեն«Մենք զգուշացնում ենք Իրանի ապագա մտադրությունների մասին, որոնք նրանք (Իրանի իշխանությունները) փորձում են գաղտնի պահել. այն է՝ խորացնել և մեծացնել Ռուսաստան առաջադեմ սպառազինությունների մատակարարումը, ընդլայնել ուրանի հարստացման նախագիծը և ակտիվացնել հարձակումները...
13:10 • 23.12.22Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է՝ ԼՂ-ում մեծ ծավալի հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով. ԱԳՆ խոսնակՀայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը և դրա հետևանքներին:
