Իրադարձային
-ից
-ը
10:57 • 19.08.22Աշխատանքներն այս պահին ընթանում են բուն էպիկենտրոնում. կախված երկաթբետոների կոնստրուկցիները, պանելները դժվարություններ են առաջացնում անհետ կորած քաղաքացուն գտնելու հարցում․ ՓԾ տնօրենՎթարի տարածքը կազմում է մոտ 1 հա տարածք, այս պահի դրությամբ 95%-ից ավելին մաքրված է, որոնողափրկարարական աշխատանքները այդ հատվածում ավարտվել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։
10:30 • 19.08.22Ավելի լավ կլիներ, որ փակեր իր բերանը. Փհենյանը կտրուկ է արձագանքել Հրվ. Կորեայի նախագահի առաջարկին«Նրա վարկանիշի համար ավելի լավ կլիներ, որ փակեր իր բերանը», - ասել է Կիմ Յո Չժոնը պետական լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ՝ Յունին անվանելով «իսկապես պարզ և դեռ մանկամիտ», քանի որ մտածում է, որ կարող է առևտուր անել տնտեսական համագործակցությամբ..
09:51 • 19.08.22Օգոստոսի 19-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 9 մարզերում. ՀԷՑ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
09:40 • 19.08.22ՌԴ ԱԻՆ ղեկավարը ցավակցել է «Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հայկական կողմին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ», - մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն Կուրենկովի խոսքերը ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակների խորհրդի նիստում։
22:55 • 18.08.22ՀՀ ԱԻՆ նախարարը հանդիպել է «Սուրմալու»-ում անհետ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին«Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը՝ վստահեցնելով, որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու նրան հայտնաբերելու համար։
22:44 • 18.08.22Բրիտանական The Guardian-ը ցույց է տվել Խարկով քաղաքին ռուսական հրթիռային հարվածների հետևանքները (տեսանյութ)Հրթիռները հարվածել են բնակելի թաղամասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ բազմաբնակարան շենքն ամբողջովին ավերվել է:
22:00 • 18.08.22«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են. ՀՀ ԱԻՆ (թարմացված)Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
21:14 • 18.08.22Ոստիկանները հայտնաբերել են Հագվի գյուղի սպանություն կատարած բնակչին (տեսանյութ)«Պարզվել է նաև, որ դեպքից անմիջապես հետո տուժածի հարազատները հանդամասում ծեծի են ենթարկել Հագվի գյուղի 54-ամյա բնակչին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
20:28 • 18.08.22Ես թմրանյութեր չեմ օգտագործել. Ֆինլանդիայի վարչապետը սկանդալի մեջ է հայտնվել մասնավոր խնջույքի պատճառով (տեսանյութ)Չորեքշաբթի երեկոյան ֆիննական լրատվամիջոցները սկսել են տարածել մասնավոր միջոցառումից տեսանյութ, որում 36-ամյա Մարինը երգում և պարում էր այլ մարդկանց հետ։ Վարչապետը հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է տեսանյութը:
20:05 • 18.08.22Երևանում բախվել են Nissan Murano-ն, Mercedes-ն ու Opel Astra-ն. կա վիրավորԱյսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմանում Աճառյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Ե.-ի վարած Opel Astra մակնիշի, Երևանի բնակիչ, 35-ամյա Հարություն Պ.-ի վարած Nissan Murano մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Վիտալի Ա.-ի...
19:48 • 18.08.22Լվովում ավարտվել են Զելենսկի-Էրդողան-Գուտերեշ բանակցությունները. ինչ է պարտավորվել անել ԹուրքիանԲանակցությունների ընթացքում Ուկրաինայի և Թուրքիայի ղեկավարները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի տարածքում ռազմական հակամարտության ընթացքում ավերված ենթակառուցվածքների վերականգնման մասին, հայտնում է CNN Türk-ը։
19:39 • 18.08.22ՀԱՊԿ երկրների շփումները Մոսկվայի համար ոչ բարեկամ երկրների հետ չպետք է վնասեն Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը. ՌԴ ԱԳՆ«Մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների հետ շփումները չպետք է վնասեն մեր երկրի հետ ռազմավարական գործընկերությանը, չհակասեն ընդհանուր ասոցիացիաների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի, գործող համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին»,- ասել է դիվանագետը։
19:32 • 18.08.22Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զոհի մասինՀրազենային վնասվածքի հետևանքով մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող, զորակոչված Էլմար Միրզոևը։ Այս մասին հայտնել են երկրի ՊՆ-ից, գրում են տեղի լրատվամիջոցները:
19:26 • 18.08.22Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել 11-ամյա երեխայիԳեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 18-ին, ժամը 16։08-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 20 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։
19:23 • 18.08.22Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերինԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստան-Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Քննարկվել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման հեռանկարները:
