Բրիտանական The Guardian-ը ցույց է տվել Խարկով քաղաքին ռուսական հրթիռային հարվածների հետևանքները (տեսանյութ)

22:44 • 18.08.22

Բրիտանական The Guardian պարբերականը  տեսանյութ է Ուկրաինայի Խարկով քաղաքում ռուսական հրթիռային հարվածների վերաբերյալ:

Աղբյուրը գրում է, որ առնվազն յոթ մարդ է զոհվել,  շատերը վիրավորվել են հինգշաբթի վաղ առավոտյան հրթիռային հարվածների հետևանքով։

Հրթիռները հարվածել են բնակելի թաղամասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ բազմաբնակարան շենքն ամբողջովին ավերվել է:

« Մենք չենք ների, մենք վրեժխնդիր կլինենք», - ասել է Զելենսկին: