Իրադարձային
-ից
-ը
12:50 • 16.07.22Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումըԹբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
12:41 • 16.07.22Իրանում «զգայապատրանք» են որակել Բայդենի ու Յաիր Լապիդայի սպառնալիքներըԻրանի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին «զգայապատրանք» (հալյուցինացիա) է որակել ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարների՝ որպես ծայրահեղ միջոց ուժ կիրառելու սպառնալիքները, հաղորդում է Tehran Times-ը։
12:19 • 16.07.22Սայթաքել է և ընկել․ հայտնի է Իվանա Թրամփի մահվան պատճառըԱվելի վաղ ենթադրվում էր, որ կնոջ մահվան պատճառը կարող էր լինել սրտի կանգը, որի հետևանքով էլ նա ընկել էր, սակայն պաշտոնական փորձաքննության արդյունքները հերքել են այդ վարկածը։
11:50 • 16.07.22Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում․ 17-ամյա աղջիկը տեղում մահացել է․ վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել․ shamshyan.comՎրաերթի փաստով՝ ավագ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմաց վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
11:37 • 16.07.22ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է ԹբիլիսիՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
11:27 • 16.07.22Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինՀուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
10:09 • 16.07.22Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատվիրակությանըՀուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակությանը։
09:37 • 16.07.22Արմավիրում «Nissan Bluebird»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա տան բետոնե պարսպին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել էՀուլիսի 16-ին, ժամը 01:11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
09:34 • 16.07.22ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
09:13 • 16.07.22Ադրբեջանական կողմը կրակ Է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ․ կրակը լռեցվել է. ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե իբր հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։
22:53 • 15.07.22Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալԱրմեն Գրիգորյանը առողջական վիճակի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում գանգատներ չի ներկայացրել նաև խցակիցների շրջանում:
22:19 • 15.07.22Մենք ուզում ենք, որ ՀՀ բոլոր սահմանները հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը. Նիկոլ ՓաշինյանԵվ բանակի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր:
21:51 • 15.07.22Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ ԲըրնսինԶրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:
21:48 • 15.07.22Արմենի մայրը ինձ հարցրեց՝ «շտապօգնությունը կհասցնի, չէ՞, Արմենիս փրկել»․ Նաիրա Զոհրաբյանը՝ դատարանում մահացած Արմեն Գրիգորյանի մասինԱրմենը մահացավ իմ աչքի առաջ։ Ժպտում էր, կատակում, հումորներ անում ու… մահացավ։
21:25 • 15.07.22Մեր առաքելությունը մեկն է՝ ապահովել Հայաստանի անվտանգ, բարեկեցիկ զարգացումն ու անկախությունը. վարչապետը ներկա է գտնվել ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակի միջոցառմանըՓաշինյանը շնորհավորել է բոլոր ծառայողներին Սահմանապահ զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով
