Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

12:50 • 16.07.22

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

«Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը», - ասված է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

May be an image of 2 people, people standing and suit