Իրադարձային
-ից
-ը
13:19 • 10.04.26Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԵրևանում ապրիլի 10-ի ցերեկը, 11-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:08 • 10.04.26Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անձամբ է կայացրել hրադադարի մասին որոշումը. Հնդկաստանում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ«Մենք հույս ունենք, որ շատ շուտով նա հանդես կգա և ուղղակիորեն կդիմի մարդկանց», - ասել է Հնդկաստանում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը։
13:03 • 10.04.26Դպրոցին ամրակցված շենքը վատթար վիճակում է, սանհանգույցները՝ հին. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Մերձավանի միջնակարգ դպրոցԱրձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են դպրոցի տնօրենի հետ: Վերջինս ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև դրանց հետագա լուծման տեսլականը։
12:58 • 10.04.26Արմավիր-Գյումրի ճանապարհին բախվել են «BMW»-ն և «Opel»-ը․ կա 4 զnh, 4 տուժածՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
12:52 • 10.04.26Քարաթափում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելի մուտքի մոտԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
12:42 • 10.04.26Թրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial TimesԹրամփը սպառնացել է պատժել եվրոպական պետություններին, որոնք, իր կարծիքով, բավարար չափով չեն աջակցում պատերազմին, սակայն հանդիպմանը կոնկրետ միջոցներ չի ներկայացրել։
12:29 • 10.04.26Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել (տեսանյութ)Ի դեպ, Ֆասթ Բանկը նախորդ տարի 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել Հայաստանում ամենատարբեր ոլորտների զարգացմանն ու բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը, այդ թվում՝ առողջապահական, գիտական, մշակութային, կրթական, երիտասարդական և համայնքային զարգացման ծրագրերի։
11:59 • 10.04.26Ապրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանԳագիկ Սուրենյանը շեշտեց՝ օդի ջերմաստիճանը դեռ նվազելու է, ապրիլի 13-ին և գիշերային, և ցերեկային ժամերին կունենանք 5-7 աստիճանով ջերմաստիճանի նվազում: Ապրիլի 15-18 ընկած ժամանակահատվածում ՀՀ-ի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով:
11:56 • 10.04.26Կոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըՎարորդը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
11:35 • 10.04.26Տարին կլինի ջրառատ, ապրիլի երրորդ տասնօրյակին կլինի գետի ջրերի բարձր հոսք, հնարավոր են հեղեղումներ. Լևոն ԱզիզյանՀաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ նախատեսվում է, որ 2026 թվականին գարնանային վարարումների հոսքի ծավալները կլինեն նորմաների 100-130 տոկոսի սահմաններում, իսկ առանձին գետերում 140-160 տոկոսի սահմաններում:
11:26 • 10.04.26Ադրբեջանի բանակը անցկացնում է մարտավարական զnրավարժություններ«Իլհամ Ալիևի ղեկավարությամբ օրեցօր բարձրանում է ադրբեջանական բանակի անձնակազմի մարտական պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալիզմը»,- գրված է հաղորդագրության մեջ:
11:08 • 10.04.26Ուկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. Զելենսկի«Մենք պայմանավորվել ենք, որ մեր կողմը կառաջարկի իր տեսլականը, իսկ գործընկերները կտան իրենց պատասխանը նման նախագծին»,- պնդում է Զելենսկին։
10:55 • 10.04.26Շուրջ 180 տոննա հումանիտար օգնություն Արցախից տեղահանվածներին՝ ՌԴ-ի կողմից (լուսանկարներ)8 ամսում ավելի քան 9,000 ընտանիք, մոտ 40,000 հոգի օգտվել է այս օգնությունից:
10:27 • 10.04.26Հյուրանոցը, որտեղ սպասվում են Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները, զբաղված է մինչև ապրիլի 12-ի երեկո. GuardianՀիշեցնենք, որ ավելի վաղ իրանական կողմը հայտարարել է, որ Պակիստանում բանակցությունները չեն սկսի, քանի դեռ Լիբանանի վրա հարձակումները չեն դադարեցվել։
09:20 • 10.04.26ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա․ դեսպանատունԵղե՛ք օրինապահ և զե՛րծ մնացեք այնպիսի քայլերից ու արարքներից, որոնք կարող են վտանգել ձեր այցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
