Իրադարձային
-ից
-ը
22:26 • 02.04.26Իրանը հшրձակվել է Բահրեյնում Amazon-ի կենտրոնի վրաԲահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քաղաքացիական պաշտպանության ուժերը իրանական ագրեսիայի հետևանքով հանգցնում են ընկերությունում բռնկված հրդեհը։
21:36 • 02.04.26Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում բռնկված հրդեհը մարվել էՀրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
20:38 • 02.04.26Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվելՀրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
19:18 • 02.04.26Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգըԱրարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին։
18:55 • 02.04.26Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներՈստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Ք․-ին, Կարինե Մ․-ին, Լարիսա Մ․-ին և Յուրի Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
17:18 • 02.04.26Թաթար-մոնղոլական ժամանակների նման փակե՞նք եկեղեցու դռները, որ չխանգարեք. Ռուբեն ՄելիքյանՓոքր օրինակներից կարող ենք տեսնել, թե ինչպիսի վերաբերմունք ունենք մեր եկեղեցու նկատմամբ, խոսքը վերաբերվում է Ծաղկազարդի օրը տեղի ունեցած իրադարձությանն ու դրա իրավական հետևանքներին՝ քրեական հետապնդման տեսքով:
16:57 • 02.04.26Եկեղեցու դեմ համակարգված ճնշում է, քաղաքական հաշվեհարդար այն կառույցի դեմ, որը հրաժարվում է ծնկի գալ. Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)Մխիթարյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իր բազմաթիվ վճռներով հստակ ամրագրել է՝ պետությունը չի կարող ընտրել հոգևոր առաջնորդ, չի կարող միջամտել եկեղեցու ներքին կառավարմանը։
16:53 • 02.04.26Իրանը hարվածել է ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ու իսրայելական ձեռնարկություններին«Մենք զգուշացրել էինք, որ իրանական արդյունաբերության վրա կրկնակի հարձակման դեպքում կոչնչացնենք սիոնիստական ռեժիմի արդյունաբերությունը, սակայն թշնամին անտեսեց զգուշացումները»,- ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
16:48 • 02.04.26Էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություններ իրականացնող վարորդները 2027 թ. հունվարի 1-ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգումԱնահիտ Ավանեսյանը հայտնել է նաև, որ անհատ ձեռնարկատերերի համար ապահովագրական վճար վճարելու ժամկետը ապրիլի 20–ից առաջարկվում է երկարաձգել մինչև հուլիսի 20–ը։ Օրենսդրական նախաձեռնությունը դիտարկվել է անհետաձգելի։
16:43 • 02.04.26Սահմանադրությունը մենյու չէ, որից ընտրում են հարմար կերակրատեսակներ. Դավիթ ՀարությունյանՍահմանը՝ լինի դա պետության, թե իրավունքի, կամ պահում են, կամ տրորում, ոչ ոք իրավունք չունի ոտնահարել Սահմանադրությունը, այն սահմանազատել է պետության և եկեղեցու լիազարոթյունները, ու այդ սահմաններից դուրս որևէ գործողություն արգելված է, անկախ նրանից, թե ով է պետության կամ եկեղեցու ղեկին:
16:39 • 02.04.26Ատեստավորման միջոցով նախատեսվում է միջինում շուրջ 60 տոկոս վարձատրության բարձրացում. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է թանգարանների աշխատակիցների հետԺաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ վերջին տարիներին թանգարանների ոլորտում մեծածավալ բարեփոխումներ են իրականացվում։ Կատարված աշխատանքներից նախարարը կարևորել է «Թանգարանների մասին» օրենքի ընդունումը, որը հնարավորություն է տվել իրականացնել տարբեր ուղղություններով ինստիտուցիոնալ լուրջ աշխատանքներ:
16:38 • 02.04.26«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն այցելել են ԵռաբլուրԱյսօրը մենք հարգում ենք մեր նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր երեխաների ապագայի համար։
16:10 • 02.04.26ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակման մասինԻրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող Ահմադ Ալ-Ջաբեր և Ալի աս-Սալեմ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի Ալ-Խարջ ամերիկյան բազաներին
16:06 • 02.04.26Միխայելովկա գյուղում այրվել է անասնակերՀրդեհը մեկուսացվել է ժամը 12:29-ին,մարվել`14:24-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր, ծխահարվել՝ մոտ 100 հակ
15:47 • 02.04.26Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այց է իրականացվել «Արմավիր» ՔԿՀ՝ Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակովԱյցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։
