«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն այցելել են Եռաբլուր

16:38 • 02.04.26

Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, կուսակցության անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի և մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցել կյանքը հայրենիքի համար զոհված տղաների հիշատակին։

«Այսօրը մենք հարգում ենք մեր նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր երեխաների ապագայի համար։ Խոստանում ենք` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն ապահովելու է ուժեղ և երկարատև խաղաղություն», -նշվում է կուսակցության պաշտոնական ֆեյսբուքյան էջում։