Իրադարձային
-ից
-ը
13:40 • 08.04.22Ռուսական զորքերը Կրամատորսկի երկաթուղային կայանին հարվածել են «Տոչկա Ու»-ով. Զելենսկի«Չունենալով ուժ և քաջություն՝ դիմակայելու մեզ մարտի դաշտում, նրանք ցինիկաբար ոչնչացնում են խաղաղ բնակչությունը։ Սա չարիք է, որը սահման չունի։ Եվ եթե այն չպատժվի, այն երբեք չի դադարի»,- ասել է Զելենսկին։
13:39 • 08.04.22Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումըՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Մոսկվա Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ « Տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առ
13:23 • 08.04.22Ռուսաստանի հետ կլինենք ցանկացած իրավիճակում, ցանկացած դժվարության մեջ. ԼուկաշենկոԲելառուսը Ռուսաստանի հետ կլինի ցանկացած դժվարության և բարդության դեպքում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հանրապետությունում Պակիստանի դեսպան Սաջադ Հայդեր Խանի հետ հանդիպմանը։
13:11 • 08.04.22Ուկրաինան հայտնել է, որ ՌԴ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Կրամատորսկի երկաթուղային կայարանին. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ)«Տեղում աշխատող ոստիկաններն ու փրկարարները հայտնում են տասնյակ զոհերի և վիրավորների մասին։ Հրթիռային հարձակման ժամանակ հազարավոր մարդիկ են եղել կայարանում, քանի որ Դոնբասի բնակիչները տարհանվում են Ուկրաինայի ավելի ապահով շրջաններ»,- ասել է նահանգապետ Պավլո Կիրիլենկոն։
12:54 • 08.04.22Իրանա-ադրբեջանական սահմանին հրաձգություն է տեղի ունեցելՀաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 7-ին, ժամը 21:25-ի սահմանում, Ջալիլաբադի շրջանի Սարխանլի գյուղի մոտակայքում երեք անհայտ անձ Իրանի կողմից խախտել է սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել կանգառի հրամանին և հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանագծի վրա։
12:41 • 08.04.22Նախկին պաշտոնյաների ընտանիքները վաճառում են Մոնումենտի իրենց հողերը՝ չնայած քրեական գործին. civilnet.amՍիվիլՆեթը ուղիղ մեկ ամիս առաջ ներկայացրել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատան վաճառքի ու մինչ վաճառքը առանձնատունը քրեական գործով կիրառված արգելանքից ազատելու պա
12:06 • 08.04.22Պուտինը ժամանել է Միությունների տուն՝ վերջին հրաժեշտը տալու ԺիրինովսկունԱղբյուրը մանրամասնում է, որ հանգուցյալի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը կազմակերպվել է Միությունների տան Սյունասրահում։ Դրա ավարտից հետո քաղաքական գործչին կհուղարկավորեն Նովոդևիչյան գերեզմանատանը։
11:55 • 08.04.22Էրդողանին ցանկանում են Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները կողմ են, որ իրենց առաջնորդ և պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրվի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամը կարգավորելու ջանքերի համար, ուրբաթ գրել է Hürriyet թերթը:
11:51 • 08.04.22Կարագի, ձեթի գները իջել են, հնդկաձավարը թանկացել է, որովհետև պաշարի խնդիր կա․ ՏՄՊՊՀ նախագահԱյն պնդումները, որ եթե աշխարհում իջնում են ապրանքների գները, իսկ Հայաստանում՝ ոչ, իրականությանը չեն համապատասխանում։ Մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գները, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դ
10:50 • 08.04.22Տեսա, որ մի տղամարդ բողոքել է, բայց միջոցառմումը միայն կանանց համար էր, և 600 հոգին ոտքի կանգնած էլ մնացին, նստած էլ, ժպտացին էլ, դժգոհ էլ եղան․ Աննա Հակոբյան (լուսանկարներ)Կառավարական առանձնատների տարածքն իր օրում այսքան հյուր չէր տեսել։
10:48 • 08.04.22Ֆրանսիան կդառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորը. ՄակրոնՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը կդառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում «ինչ-որ պահի» հրադադար կլինի, և պետք է խաղաղություն հաստատել։
10:27 • 08.04.22Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Վլադիմիր ԺիրինովսկունՄոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն, որը կյանքից հեռացել է այս չորեքշաբթի՝ երկու ամիս հիվանդանոցում մնալուց հետո, գրում է m24.ru-ն։
10:07 • 08.04.22Ադրբեջանի Պաշտպանության նախարար Հասոնովն այցելել է Քարվաճառ և ՔաշաթաղԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի՝ 44-պօրյա պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ: Այս մասին հայտնում է minval.az-ը:
09:24 • 08.04.22Մոլդովան արգելել է գեորգիևյան ժապավենը, Z և V խորհրդանիշներըՖիզիկական անձանց սպառնում է մինչև 9000 լեյ (490 դոլար) տուգանք կամ մինչև 60 ժամ հասարակական աշխատանք, իսկ իրավաբանական անձանց՝ 18 000 լեյ (980 դոլար):
08:09 • 08.04.22ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
