Իրադարձային
-ից
-ը
13:06 • 24.03.22Մարդասիրական օգնության անվան տակ Ուկրաինա է բերվել պրեմիում դասի ռուսական սև խավիար (լուսանկարներ)Արտերկրից Ուկրաինա է մտել մարդասիրական սննդամթերքով բեռնատար, որում հայտնաբերվել են պրեմիում դասի ապրանքներ, մասնավորապես՝ ռուսական արտադրության սև խավիար, գրում է unian.net-ը։
12:39 • 24.03.22Անընդունելի և խիստ դատապարտելի է որոշ պետություններում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երևույթները. «Հայաստան» դաշինքԻր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ:
12:14 • 24.03.22Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը. ՌԴ ՊՆՌուս զինվորականները հատուկ ռազմական գործողության ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյում քաղաքը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
12:12 • 24.03.22Մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ունենք էժանացումներ. ՓաշինյանՀայաստանում սոցիալական վիճակը բարդանում է: Բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում, գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը
12:10 • 24.03.22Պիտի աներկբա իմանաք՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են. Նիկոլ ՓաշինյանՍիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավելևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են: Այս մասին Կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը:
12:00 • 24.03.22Առաջարկել ենք, որ Երասխի հատվածում իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք՝ իրենց տարածքից. սպասում ենք Ադրբեջանի արձագանքին. ՓաշինյանՊետք է արձանագրել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ: Այս մասին Կառավարության հերթական նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
11:56 • 24.03.22Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի առաջարկները իր համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը. սա ապացույց է, որ իրենց քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է. ՓաշինյանՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ նիստի օրակարգի քննարկումը, հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում է Կառավարությունը:
11:50 • 24.03.22Երբ գործ ունես միջուկային տերության հետ, պետք է հաշվարկես բոլոր հնարավոր հետևանքները. ՄԱԿ-ում ՌԴ փոխդեսպանը՝ միջուկային կոճակը սեղմելու հավանականության մասինՄԱԿ-ում ՌԴ փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին բրիտանական Sky News-ին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը կարող է սեղմել միջուկային կոճակը, եթե երկիրը գոյաբանական սպառնալիքի առերեսվի:
11:39 • 24.03.22Ուզում եմ խոսել լավատեսական նորությունների մասին, տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք․ ՓաշինյանՏնտեսության հետ կապված՝ ուզում եմ խոսել լավատեսական նորությունների մասին։ Պետք է արձանագրենք, որ տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
11:35 • 24.03.22Ուկրաինան Բերդյանսկի մոտ ռուսական խոշոր դեսանտային նավ է ոչնչացրել (տեսանյութ)Բերդյանսկի նավահանգստի մոտ ոչնչացվել է ՌԴ Սևծովյան նավատորմի «Օրսկը» նավը», - ասվում է հաղորդագրության մեջ։ Տեղադրվել է նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հակառակորդի նավը պայթում և այրվում։
11:23 • 24.03.22Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին․ Նիկոլ ՓաշինյանԱրդեն 3 օր է՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից, սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
11:12 • 24.03.22Լեհաստանի Սեյմը Պուտինին հայտարարել է ռազմական հանցագործԱյն դատապարտում է «ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները, ցեղասպանության ակտերը և այլ բաներ, որոնք իրականացվել են ռուս զինվորականների կողմից՝ Ռուսաստանի նախագահի ղեկավարությամբ Ուկրաինայի տարածքում»։
10:51 • 24.03.22Ռուսական Սու-34-ը հակառակորդի թիրախները ոչնչացնելուց առաջ երկնքում պատկերել է Z տառը. ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարկելՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սու-34 ռմբակոծիչների հարվածներից Ուկրաինայի զինված ուժերի զենքերով և զինտեխնիկայով պահեստների ոչնչացման կադրեր, գրում է ՏԱՍՍ-ը։
10:28 • 24.03.22Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակելԳործակալությունը ձկնորսական նավերին զգուշացնում է հնարավոր վտանգի մասին, ինչպես նաև, որ հրթիռի բեկորներին հայտնաբերելու դեպքում դրանց չմոտենալ, գրում է ՏԱՍՍ-ը:
10:18 • 24.03.22ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և G7-ի գագաթնաժողովներում կտեսնենք՝ ով է ընկեր, ով՝ գործընկեր, ով՝ ծախված ու դավաճան. Զելենսկի«Վստահ եմ, որ մարդիկ ցույց կտան, թե ինչպես են մեզ աջակցում։ Բայց քաղաքական գործիչները պետք է պաշտպանեն ազատությունը: Նրանք պետք է աջակցեն կյանքի պայքարին։ Սպասում ենք լուրջ քայլերի ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից և G7-ից»,- ժողովրդին ուղերձում ասել է Զելենսկին:
