Իրադարձային
-ից
-ը
20:58 • 04.03.22Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթների ավիատոմսերը տատանվում են 1250-1350 դոլարի սահմանում, «ՆՈՐԴՎԻՆԴ»-ի տոմսերի գինը հասնում է մինչև 2000 դոլարի. News.amԱղբյուրը զրուցել է մի քանի տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք նշել են, որ հիմնականում բիզնես դասի ավիատոմսեր են մնացել։
20:37 • 04.03.22Երևան-Մեղրի ավտոճանապարհին Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել. 45-ամյա ուղևորը տեղում մահացել է, 52-ամյա վարորդը՝ հոսպիտալացվել. shamshyan.comՔննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
20:28 • 04.03.22«Նովայա գազետա»-ն որոշել է հեռացնել Ուկրաինայում ստեղծված իրադրության մասին նյութերը՝ աշխատանքը շարունակելու համարՀրատարակությունը նաև նշել է, որ մարտի 3-ի դրությամբ «Ռոսկոմնադզոր»-ից ստացել են նյութեր հեռացնելու վեց պահանջ։
20:09 • 04.03.22Ռուսական զինված ուժերն առաջ են շարժվում լայն ճակատով՝ գործելով Դոնեցկի ստորաբաժանումների հետ, վերահսկողության տակ են վերցվել նոր բնակավայրեր. ՌԴ ՊՆՌազմական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է նաև Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական միլիցիաների կողմից վերահսկողության տակ վերցված մի քանի բնակավայրերի մասին:
20:03 • 04.03.22«Ռոսսելխոզնադզոր»-ը թույլատրում է բանջարեղեն ներկրել ՌԴ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և մի քանի այլ երկրներիցԱյսպիսով, թույլատրվում է Հայաստանից և Ադրբեջանից լոլիկ ներկրել, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից՝ կարտոֆիլ, Թուրքիայից՝ լոլիկ, պղպեղ, ցուկինի և սմբուկ։
19:53 • 04.03.22Ողբերգական դեպք Ստեփանավանում. որոնվող 22-ամյա երիտասարդի Infiniti-ն փրկարարները Ձորագետից դուրս են բերել հատուկ տեխնիկայով. ավտոմեքենայում հայտնաբերվել է նրա դին. shamshyan.comԳ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր առավոտվանից մահացածին որոնում էին հարազատները, ընկերները, ոստիկանության Ստեփանավանի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները:
19:32 • 04.03.22ՆԱՏՕ-ն մերժել է Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանելու՝ Զելենսկու կոչըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել արևմտյան ուժերին սահմանել ոչ թռիչքային գոտի:
19:27 • 04.03.22Հայտնի է՝ երբ կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլըՈւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լվովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ռուսուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ մարտի 5ին կամ 6ին, հաղորդում է ՏԱՍ
19:21 • 04.03.22Կիևն ու Մոսկվան պայմանավորվել են բանակցություններ վարել փակ դռների հետևում. ուկրաինական պատվիրակության անդամՈւկրաինական պատվիրակության անդամ, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Կիևն ու Մոսկվան պայմանավորվել
18:48 • 04.03.22Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ. ՀՀ ԱԳՆԱնվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։
18:43 • 04.03.22Եվրոպայում գազի գինը հերթական պատմական ռեկորդն է սահմանելԵվրոպայում գազի գինը մարտի 4-ին կրկին պատմական ռեկորդ է սահմանել և հասել մոտ 2289 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:
18:24 • 04.03.22Microsoft-ը դադարեցնում է ապրանքների և ծառայությունների վաճառքը ՌուսաստանումԱմերիկյան Microsoft ընկերությունը որոշել է դադարեցնել ապրանքների և ծառայությունների վաճառքը Ռուսաստանում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ուրբաթ օրը ընկերությ
18:20 • 04.03.22Rolls-Royce-ը դադարեցնում է ավտոմեքենաների մատակարարումը ՌուսաստանԱվելի վաղ՝ փետրվարի 24-ին, Rolls-Royce-ը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է ռուսական տիտանի գնումը, որն օգտագործվում է ավիացիոն շարժիչների արտադրության մեջ։
18:14 • 04.03.22ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիր. որը ՀՀ կողմից չի կիրառվելու Ադրբեջանի նկատմամբ և հակառակը, քանի դեռ լուծված չէ ԼՂ խնդիրըՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:
18:05 • 04.03.22Գիտակցվո՞ւմ է, որ մեր հակառակորդների կողմից վերջին պատերազմի սանձազերծման պատրվակներից մեկն էլ ԳԱԱ-ի և ԵՊՀ-ի կազմակերպած սադրիչ գիտաժողովն էր՝ նվիրված Սևրի պայմանագրի 100-ամյակին. Տեր-ՊետրոսյանԵս ամենևին նրանց հետ բանավիճելու մտադրություն չունեմ: Մտավորականության կոչման և դերի մասին, ինչ որ պետք է, ասել է Լեոն: Թող գնան, վիճեն նրա հետ:«Մտավորականների ուղերձի առիթով» խորագիրը կրող իմ հոդվածին այսօր արձագանքել են ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանը և Ռադիկ Մարտիրոսյանը (Հրապարակ, 04.03.2022):
